ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 января 2012 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ԱՃԵԼ Է 1.7 ՏՈԿՈՍՈՎ


 2011 թվականի 12 ամիսների  կտրվածքով Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների  սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 98.3 տոկոս է, կամ պլանային 1 միլիարդ 53 միլիոն 235 հազար 800-ի դիմաց հավաքագրվել է 1 միլիարդ 35 միլիոն 475 հազար դրամ: Գեղարքունիքի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 1.7 տոկոսով: 
 Ըստ տարածաշրջանների, ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ Յուրա Մուշեղյանը, մարզում սեփական եկամուտների հավաքագրման  պատկերը հետեւյալն է. Վարդենիսի տարածաշրջան` 104.2, Գավառի տարածաշրջան` 95.8, ճամբարակի տարածաշրջան` 90.8, Մարտունու տարածաշրջան` 99.6, Սեւանի տարածաշրջան` 95.4 տոկոս: 
 Գեղարքունիքի մարզում բարձր ցուցանիշներ են ապահովել՝ Վարդենիս քաղաքը` 110.8, Լճավանը` 98.7, Նորակերտը` 99.3, Կութը` 100.1, Վերին Շորժան` 101.1, Ներքին Շորժան` 100.7, Լուսակունքը` 110.6, Մաքենիսը` 99.8, Գեղամաբակը` 100, Ակունքը` 106.9, Տորֆավանը` 160.2, Ծովակը` 106.2, Գեղարքունիքը` 103.5, Գանձակը` 104.3, Սարուխանը` 100.9, Գետիկը` 103, Սոթքը` 189.3, Ձորավանքը` 104.3, Դպրաբակը` 101.8, Կալավանը` 99.1, Աղբերքը` 101.2, Շորժան` 118.1, Արտանիշը` 100, Այգուտը` 100.3, Մարտունի քաղաքը` 105.8, Ծակքարը` 105.5, Մադինան` 100.2, Վերին Գետաշենը` 168.3, Վարդաձորը` 99.3, Ներքին Գետաշենը` 116.2, Գեղհովիտը` 103.3, Վարդենիկը` 117. 9, Երանոսը` 105.7, Ձորագյուղը` 100.5, Ծովասարը` 101, Վաղաշենը` 100.9, Սեւան քաղաքը` 98.4, Չկալովկան` 119.5, Նորաշենը` 99.0, Գեղամավանը` 100.3, Դդմաշենը`114.3, Ծաղկունքը` 100.1, Զովաբերը` 101.3 տոկոս:
 Սեփական եկամուտների հավաքագրման մարզի միջինից ցածր ցուցանիշներ են ապահովել Փամբակը` 74.9, Զոլաքարը` 82.8, Կախակնը` 21.4, Վանեւանը` 69.7, Արեգունին` 68.1, Ջաղացաձորը` 67.9, Փոքր Մասրիկը` 70.7, Այրքը` 76.7, Լճափը` 65, Բերդկունքը` 68.3, Ծովազարդը` 82.7, Թթուջուրը` 79.8, Վահանը` 44.5, Ջիլը` 63.9, Դրախտիկը` 87.8, Արծվանիստը` 71.2, Աստղաձորը` 71.7, Ծովինարը` 55.7, Լիճքը` 87.3, Վարսերը` 85.3, Սեմյոնովկան` 64.9, Ծովագյուղը` 61.3, Լճաշենը` 88 տոկոս:
 Մարզի 91 համայնքից 15-ը 2012 թվական ոտք դրեցին նախկին պարտքերը շալակած: Աշխատավարձի եւ պարտադիր սոցիալական վճարների գծով նախորդ տարիներին կուտակած ընդհանուր պարտքը կազմում է 101 միլիոն 578 հազար 600 դրամ, որից  5 միլիոն 26 հազար 700-ը կուտակել է Ախպրաձորը, 22 միլիոն 858 հազար 400-ը` Նորակերտը, 4 միլիոն 82 հազար 400-ը` Կութը, 13 միլիոն 379 հազարը` Ջաղացաձորը, 14 միլիոն 957 հազար 600-ը` Կախակնը, 1 միլիոն 744 հազար 100-ը` Ավազանը, 1 միլիոն 640 հազար 400-ը` Դարանակը, 1 միլիոն 383 հազար 800-ը` Շատջրեքը, 12 միլիոն 974 հազար 300-ը` Փոքր Մասրիկը, 4 միլիոն 76 հազարը` Նորաբակը, 3 միլիոն 8 հազար 300-ը` Ազատը, 9 միլիոն 435 հազար 600-ը` Մաքենիսը, 2 միլիոն 305 հազար 600-ը` Գեղամաբակը, 3 միլիոն 5 հազար 900-ը` Գեղամասարը, 1 միլիոն 700 հազար 900-ը` Կուտականը:
Գնահատելով 2011 թվականը` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանը նշում է, որ չնայած բազմաթիվ բարդություններին ու դժվարություններին, 2011 թվականի բյուջեի կատարումը սեփական եկամուտների հավաքագրման մասով նախորդ տարիների ցուցանիշների հետ համեմատած բավարար է, իսկ առանձին համայնքներում` անբավարար: Նա նաեւ հույս է հայտնում, որ 2012 թվականին այդ համայնքները եւս կանեն համապատասխան հետեւություններ եւ ցուցանիշները կբարձրացնեն: Աշխատավարձի մասով պարտքեր կուտակած առանձին համայնքները կարող են ամբողջովին մարել պարտքերը, իսկ ավելի խոշոր պարտքեր ունեցողները դրանք կհասցնեն նվազագույնի:
 2011 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ ամբողջովին ավարտվել են 2012 թվականի համայնքային բյուջեների  նախագծերի կազմման աշխատանքները, իսկ վերջնական արդյունքները պատրաստ կլինեն միայն առաջիկա ամսվա վերջին: 
 Տեղական բյուջեների հավաքագրման գործընթացը գտնվում է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի եւ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուշադրության կենտրոնում: 
 Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More