ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 января 2012 г.

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ` «ԿՏՈՐ ՄԸ ՀԱՅՐԵՆԻՔ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐ


Հունվարի 18-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից կազմակերպված «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական 2011թ. մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահներ Արամ Սարգսյանը և Վլադիմիր Աղայանը, գիտնականներ, դասախոսներ, լրագրողներ, մրցույթի մասնակիցներ և այլոք:
Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել Սփյուռքի համայնքներում հայ ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, գնահատել այս հույժ կարևոր գործում կազմակերպությունների և անհատների ունեցած ներդրումը:
«Կտոր մը Հայրենիք» երիտասարդական հայագիտական հետազոտությունների, շարադրությունների, ստեղծագործությունների մրցույթի արդյունքում 1-ին կարգի 6 մրցանակային տեղերից 1-ը զբաղեցրել է ԳՊՀ ներկայացուցիչ Ալինա Զոհրաբյանը: 2-րդ կարգի 8 մրցանակային տեղերից 1-ը զբաղեցրել է ԳՊՀ ներկայացուցիչ Մարիաննա Մուսոյանը: 3-րդ կարգի 10 մրցանակային տեղերից 5-ը զբաղեցրել են ԳՊՀ ուսանողներ Մարինե Տոնոյանը, Նարինե Ասատրյանը, Ռուզան Ասատրյանը, Սաթենիկ Ավագյանը և Օվսաննա Նադարյանը :
Նախարար Հրանուշ Հակոբյանը դիպլոմներ, դրամական և խրախուսական մրցանակներ հանձնեց մրցույթի հաղթողներին:
ԳՊՀ հանրության եւ լրատվության հետ կապերի բաժին

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More