ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 января 2012 г.

ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԳԱՎԱՌՒ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանում սովորում է շուրջ 3000 ուսանող` առկա եւ հեռակա ուսուցման ֆակուլտետներում: Համալսարանում գործում է երկաստիճան կրթական համակարգ` բակալավրիատ եւ մագիստրատուրա:  Գավառի պետական համալսարանի հանրության հետ կապերի եւ լրատվության բաժնի վարիչ Պապին Մուրադյանը <<Գեղամա աշխարհին>> տեղեկացրեց, որ  ԳՊՀ ուսանողները հիմնականում սովորում են վճարովի հիմունքներով, սակայն բուհն ունի բարերարներ` ի դեմս Հայ օգնության ֆոնդի  «Ժիրայր Նիշանյան» հիմնադրամի,  «Ռոբերտ Ենգիբարյան» եւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամների եւ այլ ընկերությունների, որոնք իրականացնում են կրթաթոշակային ծրագրեր եւ փոխանցում ուսանողների ուսման վարձավճարները:
            Համալսարանն այս տարի համալրվել է նոր մասնագիտություններով` սերվիս, քարտեզագրություն եւ կադաստրային գործ, դեղագործական քիմիա: ԳՊՀ  նորաբաց «սերվիս» բաժնում   կպատրաստվեն ծառայոյթյունների, զբոսաշրջության եւ  այլ ոլորտի մասնագետներ:
«Քարտեզագրություն եւ կադաստրային գործ» բաժնում սովորող ուսանողները կարող են աշխատել կադաստրի ստորաբաժանումներում, ինչպես նաեւ նախագծային ինստիտուտներում` որպես քարտեզագրողներ:
«Դեղագործական քիմիա» բաժնում կպատրատվեն դեղագործ քիմիկոսներ: Շրջանավարտների աշխատանքի բնագավառը շատ լայն է` հիվանդանոցներ, դեղատներ, դեղագործական կազմակերպություններ եւ այլն: Ուսումնառության ընթացքում ուսանողները կուսումնասիրեն դեղերի պատրաստման տեխնոլոգիան, կբացահայտեն դեղագործության մասնագիտական գաղտնիքները:
   Նորաբաց երեք բաժինները կգործեն հեռակա եւ առկա ուսուցման ֆակուլտետներում:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More