ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

воскресенье, 11 марта 2012 г.

ԱՆՍՊԱՌ ԳԻՇԵՐ


Ես սիրում էի, սիրում ու հպարտ էի, որ սիրում եմ, չէ որ դու հազարների մեջ այն միակն էիր, ում իմ սիրտը կամավորի պես հանձնեց զենքերն ու հանձնվեց…
Իսկ հիմա…
Լուսամուտից դուրս եմ նայում, իսկ այնտեղ մռայլն է թագավորում. թանձր ու սեւ ամպերը բանտարկել են արեւը: Ինչ նման է իմ կյանքին այս երկինքը: Մենք միասին էինք, բայց այդ միությունն այժմ անցյալում է, իսկ շուրջս թանձր ու գորշ մառախուղ է: Աչքերս փակած, ձեռքերս առաջ տարածած մոլորված ճամփորդի պես փնտրում եմ, փնտրում քեզ: Ես վայր եմ ընկնում, ելնում, շարունակում փնտրել այն դուռը, որով դուրս կգամ այս ոլորապտույտ կածանից, լաբիրինթոսից: Իմ աչքերը սովոր չեն այս մթությանն ու խավարին, աչքերիս առաջ միայն քո պատկերն է ու հոգեհմա հայացքը: Իսկ դու գիտե՞ս, թե ես հիմա ինչու եմ ամուր
փակել աչքերս: Աչքերս փակել եմ, որ չտեսնեմ ու չզգամ, թե ինչպես եմ բախվում այս հրեշատեսք կյանքի ժայռաբեկորներին, հայտնվում նրա երախում`փրկագնի պես տալով մարմնիս ծվեններն ու հոգուս` մաս-մաս փշրվող լույս բեկորները, որոնք ինձ շատ հարկավոր
են: Ես հենարան չունեմ ոտքերիս տակ, ես գլորվում եմ զզվելի անդունդի մեջ` ականջներումս իմ միայնակ ու լքված ձայնի արձագանքը:
Ու երբ անսպասելիորեն լույսի շող է առկայծում, հասկանում եմ, որ օրն արդեն
լուսանում է…



ՏԱՆԳՈ` ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ
Հիմա չգիտեմ` սե՞ր էր, թե`խաբկանք,
Լուրջ էր, թե` անլուրջ,
Ճիշտ էր, թե`կատակ,
Միգուցե բախտի անհեթեթ սխրանք,
Գուցե գալիքի անիմաստ կտակ:
Սակայն չքնաղ էր, համարձակ պահն այդ,
Ու պարում էինք պարն այդ խենթացած,
Ու խելառ քամին մոգի էր նման`
Ծով մազերն արձակ,
Գգվում էր մեզ ու մեր պարն ավելի կրքոտ դարձնում:
Անձրեւն էլ քնքուշ արցունք էր մաղում,
Շոյում էր սիրուց քնքշացած հոգիս,
Շողում էիր դու այդժամ իմ կողքին,
Մեղմ ժպտում էիր, նայում  աչքերիս,
Ու ինձ թվում էր, թե աշխարհն իմն է,
Ու սիրուց գերված սիրտն իմ` աշխարհին:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More