ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

воскресенье, 11 марта 2012 г.

ԱՆԱՆՈՒՆ

Կա մի աշխարհ ու մի հեքիաթ իրական,
Որտեղ մարդիկ որոնում են անհատնում
Անարատ ու զուլալ սերը իրական:
Մինչդեռ անվերջ այս տիեզերքում անս
ահման
Իմ մեջ ծնված անմար սերը քո հանդեպ
Եվ՜ աշխարհ է, եւ շատ հնչեղ մի հեքիաթ:


ԹԱՆԿԱԳԻՆ ԽՐՃԻԹԸ
Մի փոքրիկ գյուղակ եւ մեծ պատմություն:
Բյուր մարդկանց կողմից մոռացված մի
տուն,
Ուր մանուկներն էին կայտառ
վազվզում,
Ապրում էին պարզ ու ապրում մա-
քուր…
Մի պարտեզ, ուր ծաղիկները` վարդն
Ու մեխակը
Շուշանն ու նարգիզը, բացում էին
իրենց
Աչուկները արշալույսին վառ:
Եվ այդ գյուղակի անշուք մի տանը
Այսօր մահացավ մեծն պանդուխտը,
Ում համար մոռացված այդ գյուղակը
Ու այդ անշուք խրճիթը
Թանկ էր այնքան, որքան իր մայրը:

5.07.2011թ.

ԵԹԵՐԱՅԻՆ ԱՇՈՒՆ
Սիրում եմ աշունը,
Սիրում եմ աշնան քամուց
Շուրջպար բռնած տերեւները,
Քաղցրահնչյուն, մեղմ երգն եմ սիրում:
Սիրում եմ աշունը.
Սիրում եմ եթերային քամու ներքո
Համբուրվող սիրահարների պայծառ
ժպիտը,
Այգում մերկացած ծառերի
Անդորրը խանգարող աղբյուրի
Անհագ քրքիջն եմ սիրում:
Սիրում եմ աշունը իր ողջ թախիծով
Եվ ամեն անգամ սպասում նրան:
22.10.2011թ.



Մարիամ Կարապետյան
Գավառի թիվ 2 միջն. դպրոց,
12-րդ դասարան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More