ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 1 августа 2012 г.

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ` ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ


Հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում ՀՀ Միգրացիոն  պետական  ծառայության  եւ ՙՄարդկային զարգացման միջազգային կենտրոն՚ ՀԿ-ի  համատեղ ուժերով անցկացվեց սեմինար-քննարկում` ՙՄիգրացիա՚, ՙՄիգրացիոն զարգացումներ եւ մարտահրավերներ՚ թեմաներով:
Սեմինար-քննարկումն անցկացվեց ՙՀայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում՚ ծրագրի շրջանակներում, Եվրոպական միության ֆինանսավորմամբ: 
Սեմինարի ընթացքում ՙՀՀ-ում միգրացիոն ոլորտում վարվող պետական քաղաքականությունը՚ թեմայով ելույթ ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Գ. Եգանյանը իր ելույթում անդրադարձավ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգերին, միգրացիոն իրավիճակում տեղի ունեցած փոփոխություններին, միգրացիայի պետական կարգավորման գերակա խնդիրներին եւ դրանց լուծման հիմնորոշ ուղղություններին: Խոսվեց նաեւ Հայաստանում միգրացիոն գործողությունների ազգային ծրագրի մասին:
ՀՀ Միգրացիոն պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Համբարձում Աբրահամյանը ներկայացրեց ՙԱշխատուժի արտահանում, էմիգրացիա եւ իմիգրացիա՚ թեման: Զեկույցում անդրադարձ եղավ Հայաստանից դուրս աշխատանքային միգրացիային, դեպի Հայաստան աշխատանքային միգրացիային, արտաքին աշխատանքային միգրացիայի ազդեցությանը, հետեւանքներին, աշխատանքային միգրացիայի միջազգային համագործակցությանը:
ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ տարվող պայքարին անդրադարձավ Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:  Միգրացիոն հարցերով Եվրամիության առանձին երկրների հետ համագործակցությանն անդրադարձավ նույն ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը:
Ինչպես նշեց միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը` նմանատիպ միջոցառումների նպատակն  է  տեղական ինքնակառավարման  մարմինների`  միգրանտների  հետ  առնչվող աշխատակիցներին, ինչպես  նաեւ ոլորտում  աշխատող  հասարակական կազմակերպություններին, սոցիալական եւ զբաղվածության ծառայությունների  ներկայացուցիչներին ծանոթացնել  միգրացիայի  ոլորտում ՀՀ կողմից  վարվող քաղաքականության  առանձնահատկություններին, Եվրամիության հետ  ՀՀ  միգրացիայի հարցերով համագործակցության վերջին զարգացումներին,  անկանոն  միգրացիայի  եւ  թրաֆիքինգի  դեմ  տարվող  պայքարի, ՀՀ-ից միգրացիայի,   այդ թվում`  աշխատանքային միգրացիայի   կանոնակարգման եւ կարգավորման խնդիրներին: Ըստ Գ. Եգանյանի` սեմինար-քննարկումները կնպաստեն ազգաբնակչության տեղեկատվական մակարդակի բարձրացմանն ու իրազեկմանը, որի օգնությամբ կնվազեն միգրացիայի հետեւանքով ծնված  բարդություններն ու քաշքշուկները:

Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More