ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 1 августа 2012 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՙԲԱՐԲԱՌՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՚ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ


Հուլիսի 12-ին Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեց ՙԲարբառների երկխոսություն՚ մրցույթ-փառատոնի մարզային փուլը: Փառատոնին մասնակցում էին մարզի հանրակրթական դպրոցների 27 երեխաներ: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության  մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը՝ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից փառատոնի կապակցությամբ պատրաստվել էին բուկլետներ, որտեղ զետեղված էին բոլոր մասնակիցների տվյալները:
Ժյուրիի նախագահն էր ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը, իսկ կազմում ընդգրկվել էին ՀՀ Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Երանուհի Մարգարյանը, Գավառի պետթատրոնի գլխավոր ռեժիսոր Գառնիկ Պողոսյանը, Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը եւ Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Ավետիք Հովակիմյանը:
Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Գրետա Խանդանյանը անցած տարի մրցույթի հանրապետական փուլում 2-րդ տեղ գրավելու համար այս տարի փառատոնին մասնակցում էր արտամրցութային կարգով եւ հանրապետական փուլին մասնակցելու հրավեր ունի: Միջոցառմանը մասնակցում էին Վարդենիսի թիվ 3, Ակունիքի, Մարտունի գյուղի,  Լճաշենի, Մարտունի քաղաքի թիվ 1,  Սոթքի,  Ծովակի,  Վարդաձորի, Կարմիրգյուղի թիվ1, թիվ 2, Լանջաղբյուրի, Ջաղացաձորի միջնակարգ,  Գավառի թիվ 3,  Գավառի թիվ 1,  Սեւանի թիվ 1,  Սեւանի թիվ 3,  Գավառի թիվ 4,  Ներքին Գետաշենի թիվ 1,  Սեւանի թիվ 4 հիմնական  դպրոցների աշակերտները:
Հաղթողներ ճանաչվեցին Մարիամ Ումրշատյանը, Մանուկ Մանուչարյանը, Դիանա Մատակյանը, Սոնա Կարապետյանը, Սյուզաննա Ամիրյանը եւ Թագուհի Ասատրյանը:
Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մարիամ Ումրշատյանն իրենց գյուղի բարբառով պատմեց ՙԽնայդրամարկղի վկայականը՚, Ջաղացաձորի միջնակարգ դպրոցի աշակերտ Մանուկ Մանուչարյանն Արցախի բարբառով պատմեց ՙՉարի վերջը՚ հեքիաթը, Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի սան Դիանա Մատակյանը Բայազետի բարբառով պատմեց ՙՀնչի խաց չես թխում՚ պատմվածքը, Մարտունի քաղաքի թիվ 1 միջնակարգի սան Սոնա Կարապետյանը՝ ՙՏուն շինողն էլ կնիգնա, տուն քանդողն էլ կնիգնա՚ պատմությունը, որը ներկայացրեց Ալաշկերտի բարբառի Մարտունու խոսվածքով, Լանջաղբյուրի միջնակարգ դրոցի աշակերտուհի Սյուզաննա Ամիրյանը  Արարատյան բարբառի Նոր Բայազետի խոսվածքով ներկայացրեց ժողովրդական մանրապատումներ եւ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Թագուհի Ասատրյանը Բայազետի ՙԿ՚ ճյուղին պատկանող բարբառով՝ ՙԳորտի քյաբաբ՚ պատմվածքը: Մրցույթի մասնակիցները ստացան մասնակցության պատվոգրեր, իսկ բոլոր վեց հաղթողներն էլ պարգեւատրվեցին պատվոգրերով եւ նվերներով: Նրանք երաշխավորվեցին սեպտեմբերին ներկայացնել Գեղարքունիքի մարզը ՙԵրկնքից երեք խնձոր ընկավ՚ հեքիաթասացության հանրապետական մրցույթ-փառատոնին:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More