ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 1 июня 2011 г.

Հիմնանորոգված դասասենյակներ` Փոքր Մասրիկ, Արփունք, Գեղամասար համայնքների դպրոցների առաջին դասարանցիներին


Երեխաների պաշտպանության օրը` հունիսի 1-ին, ՙԿենսապայմանների բարելավման եւ սոցիալական աջակցության՚ ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ, Արփունք, Գեղամասար համայնքների դպրոցներում նախադպրոցական կրթություն կազմակերպելու նպատակով բացվեցին մեկական հիմնանորոգված դասասենյակներ: Ծրագիրն իրականացնում է ՙՍեյվ Դը Չիլդրեն՚ կազմակերպության հայաստանյան գրասենյակը, իսկ ծրագրի գործընկերն է ՙՄարտունու կանանց համայնքային խորհուրդ՚ հասարակական կազմակերպությունը:

 Ինչպես տեղեկացրեց ՙՄարտունու կանանց համայնքային խորհուրդ՚ հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գեւորգյանը՝ ամրացվել են դասասենյակների պատերը, փոխվել դռներն ու պատուհանները, դասասենյակները կահավորվել են ամբողջությամբ, ինչի շնորհիվ հունիսի մեկից մինչեւ սեպտեմբեր մեկ նշյալ համայնքներում դպրոց հաճախող բոլոր առաջին դասարանների երեխաները երեք ամիս շարունակ հնարավորություն կունենան հաճախելու հիմնանորոգված դասարաններում կազմակերպվող դասընթացներին: Նրանց կրթող վեց մանկավարժները ՙՔայլ առ քայլ՚ ծրագրի շնորհիվ անցել են համապատասխան վերապատրաստում եւ վճարվելու են ՙՍեյվ Դը Չիլդրեն՚ կազմակերպության կողմից: Ծրագիրը ֆինանասավորվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից` 1962 թ. ընդունված ԱՄՆ միգրացիայի եւ փախստականների օգնության օրենքի /փոփոխություններով/ շրջանակներում եւ այդ երեք դասարանները հիմնանորոգելու նպատակով ծախսվել է 4.5 միլիոն դրամ:
 Դասասենյակների բացման արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, ՙՍեյվ Դը Չիլդրեն՚ կազմակերպության ղեկավար Գոհար Գալստյանը, ՙՄարտունու կանանց համայնքային խորհուրդ՚ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
  Ոչ միայն, Փոքր Մասրիկ, Արփունք, Գեղամասար, այլ նաեւ Կախակն եւ Ավազան համայնքներում նույնպես կազմակերպվել էին համադպրոցական միջոցառումներ: Մեկ համայնքում երեխաները ներկայացնում էին տարբեր ազգությունների տարազները, նրանց ազգագրական դիմագիծը, մյուս համայնքում անդրադառնում էին միջազգային կազմակերպությունների կողմից հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության դերին ու, վերջապես, երեխաների իրավունքներին ու դրանց պաշտպանությանը: Միջոցառման մասնակիցները այդ համայնքներում կազմակերպված ՙԵրեխան երեխայի համար՚ մեթոդոլոգիայի դասընթացների մասնակիցներն էին:
 Անահիտ Գեւորգյանի հավաստմամբ` ծրագիրը նապատակ ունի հինգ համայնքների անդամներին ներգրավել իրականացված եւ իրականացվող վճարովի աշխատանքներում: Այսպես` դասարանների հիմնանորոգման շինարարական աշխատանքներն իրականացրել են համայնքների բնակիչները եւ վճարվող գումարները մնացել են համայնքի ներսում: Ծրագրի շրջանակներում իրականացվող Ավազան համայնքի քարուքանդ բուժկետի հիմնանորոգման եւ Կախակն համայնքի բուժկետի ջրաֆիկացման ու դպրոցի բակում ցայտաղբյուրի կառուցման աշխատանքներում եւս ներգրավված են համայնքի բնակիչներ:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More