<<Վորլդ Վիժն>> կազմակերպության կողմից ներդրված 9 միլիոն 870 հազար դրամի հաշվին արդեն սկսվել են Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:
Ինչպես հայտնեց <<Վորլդ Վիժն>> կազմակերպության Գավառի տարածքային գրասենյակի ծրագրերի համակարգող Հուսիկ Սարգսյանը՝ նախատեսվում է նորոգել մանկապարտեզի շենքի 2 խաղասենյակ, 2 ննջասենյակ, հանդերձարանը, դահլիճը, սանհանգույցները, խոհանոցային մասը, մուտքի մասում կատարել արտաքին բարեկարգում:
Շինարարական աշխատանքներն իրականացնում է <<Արաման Սթոուս Փայլ>> կազմակերպությունը: Հիմնանորոգումը նախատեսված է ավարտել երեքուկես ամսվա ընթացքում: Ծովազարդի համայնքի ղեկավար Արամ Կատվալյանի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ մանկապարտեզ է հաճախում 38 երեխա: Մանկապարտեզը գործում է մարտից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում: Եթե Ծովազարդի գյուղապետարանը որոշում ընդունի մանկապարտեզը շուրջտարյա դարձնելու մասին, ինչպես հավաստեց Հուսիկ Սարգսյանը, <<Վորլդ Վիժնը>> կստանձնի նաեւ մանկապարտեզում ջեռուցման համակարգ կառուցելու գործը:

0 comments:
Отправить комментарий