ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 20 июля 2011 г.

ՄԵՐ ՆՈՐԱԾԻԼ ՇՆՈՐՀԱԼԻՆ

 Գավառի ուսուցողական կենտրոնում բացվել էր անհատական ցուցահանդես` ՙԿարինայի ներքնաշխարհը՚ խորագրով:
Օրվա հերոսը իննամյա Կարինա Գորոյանն էր: Նա հանրությանն էր ներկայացրել շուրջ 50 նկարներ, այդ թվում եւ այն նկարը` ՙՍեւանավանքը՚, որը վերջերս ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության կողմից կազմակերպված ՙՃանապարհ դեպի վանք՚ խորագիրը կրող մրցույթում արժանացել էր հավաստագրի:
Կարինան 2010 թվականին Հնդկաստանի դեսպանատան կողմից կազմակերպված մրցույթում դարձել էր առաջին մրցանակակիր եւ արժանացել նաեւ խրախուսական մրցանակի:
 Կարինայի ուսուցչուհին  Էլմիրա Բոստանչյանն է, ում շնորհիվ փոքրիկ աղջնակի առջեւ բացվել են նկարչության բազում գաղտիքներ:
 -Ինձ ներշնչում է բնությունը, եւ ես նկարում եմ այն ամենը, ինչ որ պատկերում է իմ միտքը, -ասում է Կարինան: Նա հիանալի ստեղծագործում է նաեւ կրոնական թեմայով:
Գավառի ուսուցողական կենտրոնի տնօրեն Սուսաննա Կեւեյանն իր խոսքում ափսոսանք հայտնեց, որ կենտրոնի լավագույն սանը շուտով մեկնելու է Հայաստանից՝ ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնությունում մշտական բնակություն հաստատելու նպատակով:
 Սակայն այստեղ եւս պետք է դրականը տեսնել, քանի որ Ռուսաստանի նման զարգացած երկրում Կարինան միայն կարող է խորացնել իր գիտելիքները եւ հետագայում՝ դառնալ այնպիսի արվեստագետ, ում շնորհիվ կհպարտանա հայ ժողովուրդը:
 Կարինա Գորոյանն ուսումնառության ընթացքում արձանագրած բազմաթիվ հաջողությունների եւ բարձր առաջադիմությամբ խմբակը ավարտելու համար պարգեւատրվեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի շնորհակալագրով, Գավառի թիվ 4 միջնակարգ դպրոցի տնօրինության պատվոգրով ու գովասանագրով:
 Գավառի ուսուցողական կենտրոնի կողմից փոքրիկ նկարչուհին շնորհակալագիր ստացավ, ինչպես նաեւ՝ ավարտական վկայական:

Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More