Ջինիշյան հիշատակի հիմնադրամը՚ Հայաստանի տարածաշրջանում կատարել է ուսումնասիրություն եւ եկել այն եզրահանգման, որ Հայաստանի մեծաթիվ անապահով ընտանիքի երեխաներ ձմռան ամիսներին դպրոց չեն գնում ձմեռային կոշիկներ չունենալու պատճառով: Հիմնադրամը նախաձեռնել է մի ծրագիր, որը կոչվում է ՙՏաք կոշիկներ խոցելի ընտանիքներից երեխաներին՚: Ծրագրի շրջանակներում հիմնադրամն անվճար տաք ձմեռային կոշիկներ կբաշխի Հայաստանի հեռավոր հյուսիսային շրջանների շուրջ 1000 անապահով ընտանիքների երեխաների:
Կոշիկների գումարը հավաքագրելու համար Ջինիշյան հիմնադրամը արդեն մեկ ամիս է, մեկնարկել է միջոցների հայթայթման եւ հավաքագրման ծրագիրը: Միջոցների հավաքագրմանն աջակցում են նաեւ ՙՋինիշյան հիշատակի հիմնադրամի՚ ՙՔաղաքացիական երկխոսություն եւ գործնական քայլեր՚ ծրագրի Գավառի մասնաճյուղի անդամները՝ Գավառի համակարգող Աստղիկ Հովեյանի ղեկավարությամբ: Նա էլ մեզ հայտնեց, որ իրենց խումբը տաք կոշիկների ձեռքբերման համար մշակել է միջոցառումների շղթա:
Հիմնադրամի անդամներն այցելել են Գավառի տարածաշրջանի բանկեր, հիմնարկներ, հասարակական կազմակերպություններ, խանութներ եւ այլ կառույցներ:
Ծրագրի անդամ Անի Դովլաթյանը ներկայացրեց, որ երիտասարդ ակտիվիստները պատրաստել են ապակյա տարաներ, տեղադրել Գավառի տարածաշրջանի տարբեր խանութներում՝ անապահով ընտանիքների երեխաների համար հանգանակություն հավաքելու համար: Գավառի տարածաշրջանում բարեգործական ակցիային աջակցելու պատրասակամություն են հայտնել մի քանի բանկեր, Հայկական Կարիտաս, Վորլդ Վիժն բարեգործական կազմակերպությունները, Մարդու իրավունքների պաշտպանության Սախարովի անվան կենտրոնը եւ Առեւտրաարդյունաբերական պալատը: Գումարների հավաքագրման վերջնաժամկետը հուլիսի 20-ն է, որից հետո կամփոփվի կատարված աշխատանքի արդյունքը, ինչպես նաեւ կհրապարակվեն գումար հատկացնողների անունները:
Աստղիկ Հովեյանը նշեց նաեւ, որ հիմնադրամը կոշիկները կպատվիրի տեղական կոշիկ սրտադրողներից, որոնք կլինեն բնական կաշվից, ջրակայուն, ներսից մորթեպատ եւ չսահող ներբաններով եւ կբաշխվեն այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Ըստ նախնական հաշվարկների մեկ զույգ կոշիկի արժեքը կլինի միջինը 13©000 ՀՀ դրամ: Նվիրատվության ամբողջ գումարը կծախսվի ձմեռային կոշիկների ձեռքբերման նպատակով: Կոշիկների տեղափոխման և բաշխման հետ կապված ծախսերը կհոգա Ջինիշյան հիշատակի հիմնադրամը:
Հիմնադրամը իրականացնում է նաեւ ՙԱրժեքների փոխադարձ ճանաչում՚ hետազոտական ծրագիր Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում: Ծրագիրը նպատակ ունի Գեղարքունիք եւ Արմավիր մարզերի երիտասարդների համատեղ աշխատանքի միջոցով նպաստել մարզերի պատմամշակութային հուշարձանների եւ բնական արժեքների մասին փոխադարձ ճանաչողական տեղեկատվության տարածմանը: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն հետազոտական արշավներ: Նախատեսվում է նաեւ տպագրել բուկլետներ եւ գրքույքներ, որոնք խթան կհանդիսանան մարզային տւրիզմի զարգացման համար:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий