Ընտանեկան բռնության զոհ դարձած Զարուհի Պետրոսյանի հիշատակին այսօր Գեղարքունիքի մարզկենտրոնում կազմակերպվել էր մոմավառության եւ հիշատակի օրվա արարողություն:
Հիշատակի արարողությանը մասնակցում էին կանայք, ուսանողներ եւ տղամարդիկ: Մասնակիցների շարքերը համալրեցին նաեւ անցորդները:
Մոմավառությունը կազմակերպվեց <<Կանանց իրավունքների կենտրոն>> հասարակական կազմակերպության կողմից: Կազմակերպության Գեղարքունիքի մասնաճյուղի համակարգող Կարինե Մոմչյանը <<Գեղամա աշխարհի>> թղթակցին տեղեկացրեց, որ մոմավառության եւ ընտանեկան բռնությանը դեմ քարոզող միջոցառում կազմակերպվեց Հայաստանի 4 քաղաքներում` Գավառում, Իջեւանում, Կապանում եւ Վանաձորում:
Ընտանեկան բռնության զոհ դարձած, ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժան ծեծի արդյունքում մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի հիշատակին այսօր Գեղարքունիքի մարզկենտրոնում կազմակերպվել էր մոմավառության եւ հիշատակի օրվա արարողություն:
Հիշատակի արարողությանը մասնակցում էին կանայք, ուսանողներ եւ տղամարդիկ: Մասնակիցների շարքերը համալրեցին նաեւ անցորդները: Հանդիպման սկզբում մասնակիցները խմբվեցին Գավառի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ խոսվեց կատարված անմարդկային արարքի մասին:
Միջոցառումը ուղեկցվում էր <<Ինչի կարող է բերել մեր լռությունը>>՚, <<Պահանջում ենք արդար դատավարություն>>, <<Ոչ ընտանեկան բռնությանը>>, <<Բռունցքները բռնության համար չեն>>, <<Մի լռեք>>, <<Միացեք>> կոչերով, ցուցանակներով եւ սեւ ժապավեններով: Հանդիպման կազմակերպիչները մասնակիցների հետ զրուցեցին ընտանեկան բռնության իրավական եւ հոգեբանական մանրամասների մասին: Այնուհետեւ միջոցառման մասնակիցները մուտք գործեցին Գավառի սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ էլ մոմ վառեցին` ընտանեկան բռնության զոհ դարձած 20 ամյա Զարուհու հիշատակին:
Մոմավառությունը կազմակերպվել էր <<Կանանց իրավունքների կենտրոն>> հասարակական կազմակերպության կողմից: Կազմակերպության Գեղարքունիքի մասնաճյուղի համակարգող Կարինե Մոմչյանը տեղեկացրեց, որ մոմավառության եւ ընտանեկան բռնությանը դեմ քարոզող միջոցառում կազմակերպվեց Հայաստանի 4 քաղաքներում` Գավառում, Իջեւանում, Կապանում եւ Վանաձորում:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий