ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 20 декабря 2011 г.

ՈՐՔԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է ՕԳՏՎԵԼ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻՑ


 ՀՀ կառավարության որոշմամբ  2011 թվականի գարնանը 200 միլիոն դրամ հատկացվեց ՀՀ ֆինանսների նախարարությանը` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի  սուբսիդավորման նպատակով: Գումարի չափը հետագայում կառավարության կողմից ավելացվեց` մեծ պահանջարկ ունենալու պատճառով:
Գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, որը գյուղացուն ազատում է արտարժույթի տատանման ռիսկերից: 
 Ինչպես տեղեկացրեց ՙԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ ՙԳեղարքունիք՚ մասնաճյուղի կառավարիչ Արմեն Մեսրոպյանը` Գեղարքունիքի մարզի  տարածաշրջաններում ՙԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի՚ մասնաճյուղերում սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերից ամբողջ տարում օգտվել է 1222  քաղաքացի: Նրանց տրամադրված վարկերի ընդհանուր արժեքը կազմել է 808 միլիոն 600 հազար դրամ: Այս տարվա առաջին կիսամյակում Գեղարքունիքի մարզում տրամադրվել է 749 սուբսիդավորվող վարկ ` 503 միլիոն 600 հազար դրամ միջին արժեքով: Տարվա երկրորդ կեսին վարկառուների թիվը եղել է 473, իսկ վարկավորման ընդհանուր արժեքը կազմել է 305 միլիոն դրամ: 
ՙԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի՚ Գեղարքունիք մասնաճյուղը, որը սպասարկում է Գավառի տարածաշրջանը, այս տարվա առաջին կեսին գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկեր տրամադրել է 198 վարկառուի: Նրանց վարկավորման ընդհանուր գումարը կազմել է 148 միլիոն 350 հազար դրամ, իսկ տարվա երկորդ կեսին վարկավորվել է 172 դիմող` 117 միլիոն 200 հազար դրամի չափով:
Նույն բանկի Սեւանի մասնաճյուղում, որը նաեւ սպասարկում է Ճամբարակի տարածաշրջանը, 2011 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է 218 գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկ` 141 միլիոն 900 հազար դրամ ընդհանուր արժեքով: Տարվա երկրորդ կիսամյակին վարկառուների թիվը կազմել է 53, ընդհանուր վարկավորման չափը` 40 միլիոն 350 հազար դրամ: 
 Մարտունու մասնաճյուղում սուբսիդավորվող վարկեր տրամադրվել են 212 դիմողի` 129 միլիոն 580 հազար դրամ վարկավորումով, իսկ երկրորդ կեսին` 123 դիմողի, որի վարկավորման գումարը կազմել է 335 միլիոն 199 հազար  760 դրամ:
 Նույն բանկի Վարդենիսի մասնաճյուղում տարվա առաջին կեսին վարկավորվել է 121 քաղաքացի` 83 միլիոն 770 հազար դրամի չափ վարկավորումով, իսկ տարվա երկրորդ կեսում` 125 քաղաքացի, իսկ վարկավորման ընդհանուր չափը կազմել է 77 միլիոն 270 հազար դրամ:
 Գյուղատնտեսության զարգացման նպատակով դիմորդներն օգտվել են նաեւ նույն բանկի տարբեր գյուղվարկերից:
 Ըստ   Արմեն Մեսրոպյանի` տնտեսվարողները սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերը օգտագործել են անասնագլխաքանակի ավելացման, վարուցանքի, գյուղտեխնիկայի գնման, տեխնիկաների վերանորոգման եւ սերմացուների գնման նպատակներով: 
 ՙԳեղամա աշխարհը՚ հարցազրույց ունեցավ նաեւ մի քանի վարկառուների հետ, ովքեր օգտվել են գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկերից:
Պարույր Մարտիրոսյանը, ով ապրում եւ տնտեսվարում է Գավառի տարածաշրջանի Արծվաքար թաղամասում, նշեց, որ օգտվելով սուբսիդավորվող վարկից, գումարը ներդրել է իր տնտեսության մեջ` համալրելով անասնագլխաքանակը: 
 -Ցածր տոկոսադրույքով վարկավորումը ինձ հնարավորություն տվեց նաեւ գնել նոր տեխնիկա,- հավաստեց Պ. Մարտիրոսյանը:
 Իսկ Հայրավանքում ապրող եւ աշխատող Սեւակ Առաքելյանը նշեց, որ գյուղվարկի օգնությամբ կարողացել է զարգացնել իր տնտեսությունը, գնել սերմացու` աշնանացանի համար: 
-Ցածր տոկոսադրույքն ու ՀՀ դրամով վարկավորումը մեզ ձեռնտու է,- նշեց տնտեսվարողը: 
 ՙԱրդշինինվեստբանկ՚-ի գլխամասի մամլո ծառայությունից տեղեկացանք, որ 2011 թվականին Գեղարքունիքի մարզի տարբեր մասնաճյուղերում գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկերից օգտվել է 4 տնտեսություն` 6 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: 
ՙՀայբիզնեսբանկ՚-ի Վարդենիսի մասնաճյուղի կառավարիչ Արթուր Միլիտոնյանից տեղեկացանք, որ իրենց բանկում գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկավորումից օգտվել է 26 ֆիզիկական անձ: ՙՀայբիզնեսբանկ՚-ի Վարդենիսի մասնաճյուղը համագործակցում է նաեւ մի շարք իրավաբանական անձանց եւ տարբեր ծրագրերի հետ:
 Ա. Միլիտոնյանը առանձնացրեց այդ ծրագրերից յոթը` գերմանահայկական հիմնադրամի ՙՏնտեսության կայունացման վարկավորման՚ ծրագիրը, նույն հիմնադրամի ՙԳյուղական տարածքների տնտեսական զարգացում՚,  ՙՓՄՁ ֆինանսական միջոցների հասանելիություն՚, ՙՋրից դեպի շուկա՚, ՙԳյուղական տարածքների զարգացում՚, ՙՇուկայական հնարավորություն ֆերմերներին՚ եւ ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրերը: Ծրագրերի եւ ֆիզիկական անձանց վարկավորման ընդհանուր արժեքը կազմել է 120 միլիոն դրամ:
 ՙԿոնվերսբանկ՚-ի Սեւանի մասնաճյուղը, որը սպասարկում է նաեւ Ճամբարակի տարածաշրջանը, հրաժարվեց տեղեկատվություն տալ, պատճառաբանելով, որ մեր խնդրանքը համարվում է բանկային գաղտնիք:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More