Աստղիկ Ղարիբյանի հետ |
Դունաշկ Մանուկյանի հետ |
Կանանց տոնին ընդառաջ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը տոնական սեղանի շուրջ շնորհավորեց մարզպետարանում աշխատող կանանց տոնը` մաղթելով նրանց առողջություն, հաջողություններ, երջանկություն եւ բեղմնավոր աշխատանք:
Ապա Նվեր Պողոսյանն այցելեց հարյուր տարին բոլորած երկու մայրերի` Գավառ քաղաքի բնակչուհի Աստղիկ Ղարիբյանին եւ Նորաշեն գյուղի բնակչուհի Դունաշկ Մանուկյանին: Մարզպետը, ջերմորեն շնորհավորելով նրանց տոնը` նվիրեց ծաղկեփնջեր եւ հարյուր հազարական դրամ: Մեկդարյա կյանք ապրած տատիկները եւ նրանց ընտանիքների անդամները հայտնեցին իրենց անսահման երախտագիտությունը` ցուցաբերևած վերաբերմունքի եւ հոգածության համար:
0 comments:
Отправить комментарий