Գեղարքունիքի մարզում վերջին երեք օրերի ընթացքում գրանցվել են ուժեղ քամիներ, իսկ մարտի 31-ի լույս ապրիլի մեկի գիշերը կրկին ձյուն է տեղացել մարզի բնակավայրերում, լեռներում ու լեռնանցքներում: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի փրկակար ծառայության պետ մարտին Բարսեղյանը, նուն օրը Սեւան քաղաքում քամին ավերել է բազմաբնակարան մեկ շենքի տանիք, իսկ Սելիմի լեռնանցքում ձնաբքերի մեջ արգելափակվել են բեռնատար մեքենաներ: Փրկարար ծառայության ուժերով նույն գիշերը ձնաբքերից դուրս են բերվել վարորդները եւ ուղեւորները, իսկ այսօր առավոտյան` ձնակույտերում թաղված մեքենաների մի մասը: Մարտունի-Գետափ ճանապարհի երթեւեկությունը սպասարկող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ գլխավոր ինժեների տեղեկացմամբ` այժմ միջոցներ են ձեռնարկվու ձյան կույտերի մեջ թաղված երկու բեռնատարների դուրսբերման ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի վերացնել ճանապարհի խցանումը: Նույն աղբյուրի հավաստմամբ` չորս օր շարունակ բուքը ոչ մի ակնթարթ չի դադարում Սելիմի լեռնանցքում` նորից ձնակույտերով լցնելով մաքրված ու բացված ճանապարհը ավելի քան տաս հատվածներում: Ճանապարհի անցանելիությունն ապահովելու համար շարունակվում է միջոցառումների ձեռնարկումը: Ախպրաձորի գյուղապետ Լավրենտի Բարսեղյանի տեղեկացմամբ` չնայած ուժեղ քամիներին, բքերին ու ձյան տեղումներին, Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհ արդեն անցանելի է: Փաստորեն, Սելիմը մնում է միակ կետը, ուր դեռ մերթ անանցանելի, մերթ` դժվարանցանելի իրավիճակ է:
0 comments:
Отправить комментарий