ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 16 апреля 2011 г.

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍ՝ ԳԱՆՁԱԿԻ ԹԻՎ 2 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ




Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցում մարտի 31-ին կայացավ ռազմահայրենասիրական բաց դաս` նվիրված Հայկական բանակի կազմավորման 19-րդ տարելիցին եւ նույն համայնքի պատերազմի վետերաններին եւ Հայոց բանակի շարքերում ծառայող գանձակցիներին: Միջոցառմանը մասնակցում էին Գավառի զինվորական կոմիսար Խաժակ Սուչյանը, Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի զինկոմիսարիատի եւ Գանձակի գյուղապետարանի աշխատակիցներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի գանձակցի վետերաններ: Դպրոցի մանկավարժների եւ աշակերտների ջանքերով ներկայացվեց Հայկական բանակի անցած ուղին, նրա շարքերում ծառայած գանձակցի երիտասարդների արժանի ներդրումը: Դպրոցի դահլիճում ստեղծվել է Հայոց բանակի շարքերում ծառայող եւ խրախուսանքների արժանացած գանձակցի սպաների եւ զինվորների փառքի անկյուն` նրանց լուսանկարներով: Բեմից հնչած ռազմահայրենասիրական երգերի եւ բանաստեղծությունների կողքին ընթերցվեցին նաեւ ՀՀ զինված ուժերի բանակային ստորաբաժանումների հրամանատարներից ստացված այն շնորհակալական նամակները, որոնցում պատմվում էր Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի շրջանավարտներ Գվիդոն Պետրոսյանի, Սիրեկան Մարտոյանի եւ Դմիտրի Սարգսյանի հայրենանվեր ծառայության մասին: Դպրոցում ռազմահայրենասիրական բարձր դաստիարակություն տալու եւ հայրենիքին գիտակից ու պարտաճանաչ զինվորներ տալու համար ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրով է պարգեւատրել Գանձակի թիվ 2 միջն. դպրոցի զինղեկ Տիգրան Հրաչի Ասատրյանին: Պատվոգիրը Տիգրան Ասատրյանին հանձնեց Գավառի զինկոմ Խաժակ Սուչյանը: Դրվատելով Գանձակ համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանի անձնվեր աշխատանքը եւ աջակցությունը զորակոչին ու ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանը` Խաժակ Սուչյանը ՀՀ Պաշտպանության նախարարի անունից նրան պարգեւատրեց ժամացույցով: Իր խոսքում դպրոցի տնօրեն Հրաչ Ասատրյանը շեշտեց, որ ինքն ու հաստատության բոլոր մանկավարժները հպարտ են իրենց աշակերտներով, որոնց մասին գովեստով ու բարձրաձայն խոսում են ոչ միայն իրենց գյուղում, այլ նաեւ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հրամկազմերում, իսկ իրենց աշխատանքի գնահատականը իրենք ստանում են զինվորական ու կառավարական բարձր ատյաններում:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More