ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

воскресенье, 24 апреля 2011 г.

ՀԱՐԳԵՑԻՆ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ








Երեկ երեկոյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կողմից Գավառում անցկացվեց ջահերով երթ, որը մեկնարկեց Գավառի պետական համալսարանից: Երթի մասնակիցները կրում էին վառված ջահեր, դրոշներ ու պաստառներ, որոնց վրա գրված էին.«Ճանաչում ցեղասպանությանը», «Թուրքիան մնում է անպատիժ» եւ «Ցեղասպանություն» արտահայտությունները: Երթի մասնակիցները քայլեցին մինչեւ Գավառի Մեծ եղեռնի զոհերի հուշարձան` ողջ ճանապարհին հնչեցնելով ոգեկոչման ու ցեղասպանության ճանաչման խոսքեր:
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Գավառի կազմակերպիչ Սմբատ Ասլանյանն «Գեղամա աշխարհ»-ին ասաց, որ երթը Գավառում կազմակերպվում է առաջին անգամ: Նրանք Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին, մոմեր վառեցին` անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Իսկ այսօր վաղ առավոտից Գավառում եւ մարզի մնացած քաղաքներում սկսվեցին երթեր դեպի Մեծ եղեռնի հուշակոթողներ:
Գավառում երթը դեպի հուշարձան մեկնարկեց Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներով: Նրանք իրենց ուսուցիչների ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին հուշարձանին ու ոգեկոչման երգեր հնչեցրեցին: Այնուհետեւ զոհերի հուշարձանին ծաղիկներ դրեցին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, փոխմարզպետեր, Գեղարքունիքի մարզպետարանի ու Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի, քաղաքի կրթական ու մշակութային հիմնարկությունների աշխատակիցները:
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հոգեհանգստյան կարգ: Ղեկավար այրերը մասնակցեցին նաեւ Սուրբ Հարության տաղավար տոնին նվիրված պատարագին

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More