ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 16 апреля 2011 г.

ԸՆՏՐԵԱԼ ԵՔ ԴՈՒՔ Ի ԿԱՆԱՅՍ

Ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել էր ընդունելություն եւ հյուրասիրություն առողջապահական, հանրակրթական եւ մշակութային հաստատություններից նախապես ընտրված 23 կին ներկայացուցիչների համար: Մարզի բուժհիմնարկների տնօրեններին, բուժաշխատողներին, հանրակրթական դպրոցների տնօրեններին ու մանկավարժներին, թանգարանի աշխատակիցներին ու թատրոնի արտիստներին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը շնորհավորեց ջերմ խոսքերով ու վարդերով: Գեղարքունիքի մարզպետը կարեւորեց կանանց դերը ոչ միայն մեր կյանքում, այլեւ նրանց անձնվեր աշխատանքն ու ներդրումը տարբեր բնագավառներում: Հրավիրվածներին մարզի ղեկավարը հանձնեց շնորհակալագրեր` ակնառու աշխատանքի համար:
Մարզպետի շնորհակալագրերին արժանացան ՙԾովագյուղի ԱԱՊԿ՚ ՓԲԸ տնօրեն Կարինե Գեւորգյանը, ՙՄեծ Մասրիկի ԱԱՊԿ՚ տնօրեն Հասմիկ Ղազարյանը, ՙԱկունքի ԱԱՊԿ՚ տնօրեն Աննա Նանանյանը, ՙՍարուխանի ԲԱ՚ ՓԲԸ տնօրեն Մելանյա Գեւորգյանը, ՙԼճափի ԱԱՊԿ՚ տնօրեն Արմինե Մկրտչյանը, ՙՍեւանի հիվանդանոց՚ ՊՓԲԸ թերապեւտ Հասմիկ Մխիթարյանը, ՙՃամբարակի ԱԿ՚ ՊՓԲԸ անեսթեզիոլոգ Մարինե Խաչատրյանը, նույն հաստատության գինեկոլոգ Մելանյա Սարգսյանը, ՙՄարտունու ծննդատուն՚ ՓԲԸ մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Ոսկանյանը, ՙՄարտունու ԲԿ՚ ՓԲԸ թերապեւտ Ռիմա Սուքիասյանը, Լուսակունքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Հարությունյանը, Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Ջուլիետա Երեմյանը, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը, Սեւանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Սարգսյանը, Կալավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Զվարթ Քեշիշյանը, Ծովինարի միջնակարգ դպրոցի տնօրեն Միհրանուշ Սահակյանը, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչուհի Գայանե Բաղդասարյանը, Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անիկ Ասատրյանը, Գետիկի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Անահիտ Ճաղարյանը, Ձորագյուղի ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Էմմա Աբրահամյանը, Լճաշենի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սալվինա Սիմոնյանը, ՙԳեղարքունիքի երկրագիտական թանգարան՚ ՊՈԱԿ-ի ֆոնդապահ Նադյա Մուրադյանը, Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Անիչկա Մովսիսյանը:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More