ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ԿՌՈՒՆԿՆԵՐ՝ ՃԱՊՈՆԻԱՅԻՆ


 Ճապոնիայում տեղի ունեցած հզոր, աղետալի երկրաշարժից եւ բնական ու տեխնիկական մյուս աղետներից տուժած բնակչությանն օգնելու նպատակով Գավառի բնապահպանական տեղեկատվական Օրհուս կենտրոնը միացել է ՙԹղթե կռունկներ՚ նախաձեռնությանը, որի արդյունքում Ամերիկյան կազմակերպությունը  պատրաստ է յուրաքանչյուր թղթե ինքնաշեն  կռունկի համար վճարել 2 ԱՄՆ դոլար եւ գոյացած գումարը որպես օգնություն փոխանցել Ճապոնիային: Ինչպես տեղեկացրեց Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանը` թղթից պատրաստված կռունկը Ճապոնիայում խորհրդանշում է փրկություն, հույս, երազանքի իրականացում:  
Ապրիլի 20-ին Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնում, համաշխարհային այդ ակցիայի շրջանակներում, համախմբվել  էին նաեւ մարզի դպրոցականները, ովքեր, կռունկներ պատրաստելով, օգնում էին Ճապոնիային: Այդ ակցիան Գեղարքունիքի մարզում կազմակերպվել է  մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության կողմից եւ փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանի անմիջական աջակցությամբ: Գեղարքունիքի մարզի բոլոր դպրոցներն էլ մասնակցում են բարեգործական ու միաժամանակ դաստիարակչական այդ նախաձեռնությանը: ՙԹղթե կռունկների եւ 12 տարեկան Սադակոյի՚ ճապոնական լեգենդն այնքան ոգեւորեց երեխաներին, որ մինչեւ ծրագրի վերջնաժամկետը` ապրիլի 28-ը, նրանք խոստացան ավելի շատ թղթե կռունկներ պատրաստել ու  հնարավորինս շատ օգնել աղետից տուժած ճապոնացիներին:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More