ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԸ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՈՒՆԵՑԵԼ Է ԶԳԱԼԻ ԵԿԱՄՈՒՏ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ


 ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությունում գնահատվել են մարզի 2010 թվականի զբոսաշրջության ծավալները: Ինչպես տեղեկացրեց Վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը` 2010 թվականինին զբոսաշրջության ոլորտում Գեղարքունիքի մարզը մոտավոր գնահատումներով ունեցել է 12 միլիարդ 552 միլիոն դրամի եկամուտ նախորդ տարվա 10 միլիարդ 880 միլիոն 880 հազար դրամի դիմաց: 
   Նույն աղբյուրի համաձայն` 2010 թվականին Սեւանի ափին են հանգստացել 20 հազար զբոսաշրջիկներ: Օտարերկրացիները, բացի Սեւանա լճի ափին հանգստանալը. մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ Գեղարքունիքի մարզի պատմամշակութային կոթողների նկատմամբ: Սակայն զբոսաշրջությունը մարզի տարածքում ակտիվ դրսեւորումներ է ունենում միայն ամռան ամիսների ընթացքում:  Օտարերկրյա զբոսաշրջիկների նկատելի մասը եղել են պարսիկներ, ռուսներ, ուկրաինացիներ, բելոռուսներ, վրացիներ, ֆրանսիացիներ: Գյուղական տուրիզմը շարունակել է զարգացում ապրել Շորժա, Փամբակ, Հայրավանք Արտդանիշ, Գեղամասար, Դարանակ, Արեգունի, Ավազան, Լճափ, Ծովազարդ, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծափաթաղ, Դրախտիկ համայնքներում:
Վարսիկ Չիչոյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More