ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ 2011 Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՓԱՍՏԱԳՐԵԼ Է 3821 ՔԱՂԱՔԱՑԻ


 Գեղարքունիքի մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում շարունակվում է ընտանիքի անապահովության գնահատման, ընտանեկան նպաստ եւ հրատապ դրամական օգնության տրամադրման համակարգում հաշվառվելու /փաստագրվելու/ գործընթացը:
 Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը` մարտ ամսին փետրվար ամսվա համեմատ ընտանեկան նպաստների համար փաստագրվածների թիվը աճել է. փետրվար ամսին փաստագրվողների ցուցանիշը կազմել է 1327, իսկ մարտին` 1627 քաղաքացի: Գավառի տարածաշրջանում մարտ ամսին փաստագրվել է 230, Մարտունիում` 613, Սեւանում` 278, Վարդենիսում` 316 եւ Ճամբարակում 190 քաղաքացի: 2010 թվականի մարտ ամսին ընտանեկան նպաստ ստանալու համար փաստագրվողների ցուցանիշը կազմել է 1403, իսկ այս տարի նույն ամսին ընտանեկան նպաստ համակարգում փատրագրվողների թիվը՝ 1082: Ըստ տոկոսային հարաբերության` այս տարվա մարտին փաստագրվածների ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմում է 80.5 տոկոս, իսկ նպաստառուներինը` 77.1 տոկոս:
 2011 թվականի առաջին եռամսյակում փաստագրվողների ցուցանիշը կազմել է 3821, իսկ 2010 թվականին` 5398: Գավառի տարածաշրջանում առաջին եռամսյակում  փաստագրվել է 927, Մարտունիում` 2138, Սեւանում` 800, Վարդենիսում` 971 եւ Ճամբարակում` 562 քաղաքացի: Ըստ տոկոսային հարաբերության` այս տարվա առաջին եռամսյակում  փաստագրվածների ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմում է 70.8 տոկոս, նպաստառուներինը` 72.3 տոկոս:  Գավառի տարածաշրջանում առաջին եռամսյակում փաստագրվածների ցուցանիշը նախորդի համեմատ կազմում է 76.5, Մարտունիում` 60.8, Սեւանում` 77.6, Վարդենիսում` 83.4, Ճամբարակում` 67.2 տոկոս, նպաստառուներինը` Գավառի տարածաշրջանում ցուցանիշը նախորդի համեմատ կազմում է 76.6, Մարտունիում` 64.2, Սեւանում` 80.5, Վարդենիսում` 79.2, Ճամբարակում` 78.5 տոկոս:
  Նախորդ տարվա առաջին եռամսյակի եւ այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատականի տարբերությունը պայմանավորված է  համակարգում ներդրված փաստագրման նոր կարգով:

Մարինե Ղաջոյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More