ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՄԱՐՏՈՒՆԵՑԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԹԲԻԼԻՍԻԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ


Վերջերս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին թիմեր Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից եւ Հայաստանից: Մրցաշարին մասնակցում էր նաեւ Գեղարքունիքի մարզի պատանի բռնցքամարտիկների հավաքականը: Հավաքականի կազմում էին նաեւ Մարտունու մարզադպրոցի մարզիչներ Գեւորգ եւ Գագիկ Սարգսյանների սաները: 40-41.5կգ քաշային կարգում 1-ին տեղ գրավեց Արտյոմ Եղոյանը, 48կգ քաշային կարգում 2-րդ տեղ գրավեց Արման Սաֆարյանը, իսկ 41.5-43կգ քաշային կարգում` Գրիշա Ներսիսյանը: Ինչպես իր խոսքում նշեց Գեւորգ Սարգսյանը՝ նման բարձրակարգ մրցաշարերում մեր սաների հաղթանակները հույս են ներշնչում, որ նրանք կարող են լավագույն ձեւով մասնակցել նաեւ Հայաստանի առաջնությանը` ուրախացնելով Մարտունու մարզասեր հասարակությանը: Այս կապակցությամբ իր խոսքը նաեւ ասաց Մարտունու մարզադպրոցի տնօրեն Գեւորգ Բաղդասարյանը. ՙԱյս մրցաշարում մեր սաների հաղթանակները մեծ փորձ եւ բարոյահոգեբանական բարձր որակ կհաղորդեն նրանց` մասնակցելու նման հեղինակավոր մրցաշարերին՚:
 Նազելի Իսպիրյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More