ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ԵՂԵՌՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԻ

Սողոմոն Թեհլերյան
Գուրգեն Մարգարյան
  <<Տոն օրերին մենք խաղում էինք <<հայերի ջարդ>> խաղը, որը նախընտրում էինք մնացած բոլոր խաղերից: Մեր ռասիստական կրքերին հագուրդ տալու համար մեր խորանի վրա <<զոհում>> էինք Թամարին /ում մայրը հայ էր/: Սկզբում մենք նրան մեղադրում էինք մուսուլմանի սպանության մեջ, անմիջապես հետո, մեկը մյուսի հետեւից մի քանի անգամ <<կրակում>> էինք, որպեսզի հաճույք ստանանք: Հետո <<մասնատում>>էինք նրա մարմնի մասերը` լեզուն, գլուխը, ներքին օրգանները, որոնք նետում էինք շանը, որպեսզի կտրենք հայկական պտուղ>>:
  Այս տողերը բառացի մեջբերված է ադրբեջանցի գրող Ում-Էլ-Բանինի <<Կովկասյան օրեր>> գրքից, ում մանկությունն անցել է Բաքվում, եւ ով գրի է առել բաքվեցի երեխաների հիշողություններից:
 Ահա թե որտեղից է սկիզբ առնում ու շարունակվում թուրքի արյան հետ եկող հայատյացությունը, որը վերածվում է պատմության մեջ եւ ոչ մի անգամ չընդմիջվող  Հայասպանության: Եվ թուրքը հային սպանում է միայն ու միայն  հայ լինելու համար, միայն թե ներկայանա պատեհ առիթը
 Մեր հիշողություններում բոլորովին թարմ է Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող 26-ամյա Գուրգեն Մարգարյանի սպանությունը: Որը ՌամիրՍաֆարովը իրականացրել էր կանխամտածված:
Բուդապեշտի քաղաքային դատարանում տեղի ունեցած դատավարությունը ադրբեջանական կողմը ամեն գնով փորձում էր շահել եւ նպատակին հասնելու համար օգտագործում էր բոլոր հնարավոր միջոցները` առաջին անհաջող արդարցումից հետո, որդեգրում է Սողոմոն Թեհլերյանի Բեռլինի նահանգային դատարանի դատավարության մանրամասները` հարմարեցնելով իրենց շահերին:
Առաջին հայացքից ընդհանուր ոչինչ չունեցող այս երկու կերպարներըՌամիրՍաֆարով եւ  Սողոմոն Թեհլերյան, ադրբեջանցիների վառ երեւակայության արդյունքում նույն գործն են արել, հետեւաբար Սաֆարովը նույնպես <<հերոս>> է: Նրանք փորձեցին պատմությունից դասեր քաղել, իսկ արդյունքում սխալվեցին ժամանակի ու մարդկային տեսակի հսկայական տարբերության մեջ:
 Սկսենք հենց նրանից, որ Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող 26-ամյա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը իրականացրած գազանին ադրբեջանական պաշտոնյա անձինք, խորհրդարանական  պատգամավորները, քաղաքագետները բազմիցս ներկայացրել են <<Ադրբեջանի հերոսի>> կոչմանն արժանանալու  համար, իսկ <<պետական եւ ազգային շահերը պաշտպանելու համար>> ադրբեջանական ժողովրդա-դեմոկրատական կլուսակցության կողմից Ռամիր Սաֆարովը ճանաչվեց ՙՏարվա մարդ՚: Ավելին, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան  Էլմիրա Սուլեյմանովան հայտարարեց, որ  Սաֆարովը պետք է օրինակ դառնա ադրբեջանական երիտասարդության համար: Փաստորեն նրանք Ադրբեջանում Սաֆարովին դարձրեցին այն հերոսը, որի իսկական հեղինակությունը Հայաստանում վայելում էր Սողոմոն Թեհլերյանը, թուրք ջարդարար Թալիաթ փաշային սպանելու համար:
Հայտնի է, որ Սողոմոնը 1915 թվականի իր հայրենի  Երզնկայի ջարդերի ականատեսն էր եւ մեծ կորուստներ ունեցողը: Նրա ընտանքը` բաղկացած ծնողներից, երկու եղբայր եւ երեք քույրերից, կոտորվեց գաղթի ճանապարհին, իսկ ճակատագրի հեգնանքով կենդանի մնացած Սողոմոնը դարձավ ոչ միայն իր ընտանիքի, այլ նաեւ ողջ հայության վրիժառու արդարադատը: Ահա նույնպիսի կենսագրություն դասավորեցին ադրբեջանցիները Սաֆարովի համար Բուդապեշտի քաղաքային դատարանում, թե իբր ամբաստանյանլի վրա խոր հետք է թողել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը: Նրա ծնողները եւ բարեկամները ստիպված են եղել թողնել հարազատ շեները եւ գաղթել, իսկ ազգականներից Խուդիեւ Իլդիրիմը եւ Յուսիֆով Ջաբարը սպանվել են կոնֆլիկտի ժամանակ: Դատարանում Սաֆարովը հաստատում էր, որ ադրբեջանական ժողովրդի տեղահանության ականատեսն է` հետեւաբար վրիժառուն:
Իհարկե, դատարանին խաբելն այդքան էլ հեշտ չէր եւ նույն ինքը`ջիբրաիլցի Սաֆարովը մեկ այլ վկայության ժամանակ հաստատում է, որ այդ ժամանակ Թուրքիայում է գտնվել: Այսինքն` <<թուրքական դասերն էր սովորում>>:
 Բերլինի նահանգային Գերմանիայի դատարանի 1921թ. հունիս 2, 3 դատավարության ժամանակ պարզվում է, որ Սողոմոնը Թալիաթի սպանությունից  երկու շաբաթ առաջ է  եղեռնի մղձավանջներն ու մոր տեսիլքը աչքի առաջ տեսնելով` որոշում կայացրել սպանել ջարդարարին, իսկ  Բուդապեշտի քաղաքային դատարանում էլ ապացուցվում է, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունն է Ռամիրի կողմից կանխամտածված ու նախօրոք ծրագրած  եղել:
 Ի հակադրություն հայ գրականության, պետք է ասել, որ իրականում Սողոմոն Թեհլերյանը ոչ թե արիական կոչերով ու քաջարի դեմ առ դեմ դուրս գալով դիմացից է կրակել  Թալիաթին, այլ. ՙԱ. Նախագահ,Դր. ԼԵՄԲԵՐԳ - Դուրս ելած ատեննիդ Թալէաթ դիմացի մայթին վրա՞յ տեսաք:
Ամբաստանեալ- Այո’. դէպի կենդանաբանական պարտէզին ուղղութեամբ:
Ն.- Իրեն մօտեցա՞ք եւ այս դիտմամբ Հարդենբէրգ փողոցը կտրեցի՞ք:
Ա.- Փողոցի այս կողմէն վազեցի մինչեւ որ իրեն հասայ, յետոյ փողոցը կտրեցի եւ իրեն վրայ քալեցի:
Ն.- Անոր երեսը դիտեցի՞ք, հետը խօսեցա՞ք:
Ա.- Հետը չխօսեցայ. մայթին վրայ անոր քովէն անցայ եւ յետոյ վրան կրակեցի:
Ն.- Իրապէս իրեն քովէն անցա՞ք. ետեւէն դէպի յառաջ քալողին վրայ կրակեցի՞ք. թէ կողմնակի ետեւէն մօտեցաք եւ կրակեցիք:
Ա.- Թալէաթ փաշային հասած ժամանակս արդէն ետեւը կը գտնուէի:
Ն.- Ուրեմն կռնակէն կրակեցիք:
Ա.- Այո’:
Ն.- Գլխո՞ւն նշան առիք:
Ա.- Բոլորովին մօտեցայ անոր:
Ն.- Ատրճանակին փողը գլխուն մօ՞տ բռնեցիք:
Ա.- Այո՚:
 Եթե Թեհլերյանը հետեւից էր կրակել ոչինչ չկռահող Թալեաթին, ապա Սաֆարովը` գիշերով Գուրգեն Մարգարյանի սենյակ ներխուժելով` դաժանորեն կացնահարել էր քնած հային:
Շատ չե՞ն արդյոք զուգադիպություններն ու շինծու նմանակումները:
 Փրփուրներից կախված ադրբեջանական կոմի վերջին անհաջող նմանակման կողմն էլ այն էր, երբ Ռամիր Սաֆարովին իբրեւ հիվանդ ձեւացրին, ճիշտ ու ճիշտ Թեհլերյանի նման, ով տառապում էր ՙջղային բռնկումներ՚ հիվանդությամբ, որը առաջին անգամ ի հայտ էր եկել ջարդերի ժամանակ, երբ քույրերին, ծնողներին դաժանաբարո սպանելուց հետո թուրք ջարդարարը կացնով կիսել էին Սողոմոնի եղբոր գլուխը: Վերջինս էլ չդիմանալով գազանություններին անզգայացած ընկել էր ու միայն արթնացել երկու օր հետո, դիակների մեջ
 Եվս մի կարեւոր հանգամանք. Թե Թեհլերյանին, թե Սաֆարովին դատել են եվրոպական զարգացած երկրների դատարանները, այլ ոչ թե թուրքական կամ հայկական դատարանները: Արդարադատություն իրականացնող մարմիններն անկաշառ ու արդարացի վճիռ են տվել` Հային մեկընդմիշտ արդարացնելով եւ Թուրքին  ցմահ դատապարտելով: Չենք կասկածում, որ եթե փոքրինչ մեղավոր լիներ կամ ադրբեջանցիների ճակատագրում մեղքի բաժին ունենար Գուրգեն Մարգարյանը, ապա դա կվրիպեր հունգարական դատարանի ուշադրությունից: Մինչդեռ Թալեաթը հրեշավոր դերակատարություն ունեցավ հայ ժողովրդի պատմական ճակատագրում, եւ նրան գնդակահարողը ոչ թե հերոսացման, այլ սրբագործման է արժանացել:
 Մի օր էլ, անկասկած, ցեղասպանության ճանաչման գործում է արդարությունը հաղթելու եւ <<կացին շատ սիրող թշնամին>> ճանաչելու է իր տեղն ու դերը ոչ միայն ամբողջ աշխարհի, այլ նաեւ հայերիս առաջ:
Հասմիկ Գրիգորյան


0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More