ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 16 июня 2011 г.

ՈՐՏԵՂ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԸ


  2011 թվականի հունիսի 1-ի տվյալներով Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների  սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 75.3 տոկոս է, կամ պլանային 439 միլիոն 338 հազարի դիմաց հավաքագրվել է 330 միլիոն 890 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Գեղարքունիքի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 9 տոկոսով:

 Ըստ տարածաշրջանների, ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանը, մարզում սեփական եկամուտների հավաքագրման  պատկերը հետեւյալն է. Վարդենիսի տարածաշրջան` 82, Գավառի տարածաշրջան` 67.1, ճամբարակի տարածաշրջան` 70.6, Մարտունու տարածաշրջան` 79.7, Սեւանի տարածաշրջան` 73.9 տոկոս: 
  Գեղարքունիքի մարզում 100 տոկոս եւ ավել ցուցանիշներ են ապահովել՝ Ախպրաձոր համայնքը` 111.8, Նորակերտը` 100.6, Կախակնը` 150, Վ. Շորժան` 132, Ավազանը` 101.7, Դարանակը` 126.6, Շատջրեքը` 100, Մաքենիսը` 107, Տորֆավանը` 107.8, Ծովակը` 108.6, Դպրաբակը` 115.3, Կալավանը`  119, Շորժան` 108, Այգուտը` 114, Մադինան` 100.2, Վ. Գետաշենը` 129.8, Ն. Գետաշենը` 101.5, Վարդենիկը` 152.9, Վաղաշենը` 101.8, Չկալովկան` 183.2, Նորաշենը` 135.9, Դդմաշենը` 102, Ծաղկունքը` 101.7 տոկոս:
Միջինից մինչեւ 100 տոկոս ցուցանիշներ են հավաքել հետեւյալ համայնքները. քաղաք Վարդենիս` 94.6, Կարճաղբյուր` 79.1, Փամբակ` 81.1, Լճավան` 94.4, Կութ` 93.5, Ն. Շորժա` 84.8, Արփունք` 81.8, Լուսակունք` 95.2, Գեղաքար` 85.2, Գեղամաբակ` 99.2, Գեղամասար` 92.7, Գանձակ` 79.6, Գետիկ` 94.2, Ձորավանք` 97.7, Արտանիշ` 97.7, քաղաք Մարտունի` 86, Վարդաձոր` 81, Ձորագյուղ` 98.7, Վարսեր` 77.1, Գեղամավան` 76.9, Լճաշեն` 90.4, Զովաբեր` 84.6, Ծաղկաշեն` 76.2 տոկոս:
 Սեփական եկամուտների հավաքագրումը 50 տոկոսից մինչեւ միջին ցուցանիշ են հասցրել Շատվան համայնքը` 54.6, Սոթքը` 59.1, Այրքը` 71,  Խաչաղբյուրը` 58.4, Ազատը` 60.2, Կուտականը` 51.5, Մ. Մասրիկը` 53.5, Ակունքը` 62.1, Գավառ քաղաքը` 71.5, Սեւան քաղաքը` 64.6, Հայրավանքը` 56.5, Բերդկունքը` 53.5, Գեղարքունիքը՝ 73, Կարմիրգյուղը` 71.3, Սարուխանը` 51.7, Ծովազարդը` 75.1, Նորատուսը` 70.2, Ճամբարակ քաղաքը` 71, Անտառամեջը` 62.8, Ջիլը` 72.9, Ծակքարը` 55.5, Զոլաքարը` 51.5, Աստղաձորը` 54.4, Գեղհովիտը` 73.4, Երանոսը` 73.5, Լիճքը` 62.6 տոկոս:
 Մարզում 50 տոկոսից ցածր ցուցանիշներ են ապահովել  հետեւյալ համայնքները. Վանեւանը` 49.5, Տրետուքը` 42.2, Ջաղացաձորը` 48.6, Արեգունին` 33.1, Փ. Մասրիկը` 25.2, Ծափաթաղը` 47.3, Նորաբակը` 30.6, Լճափը` 30.7, Լանջաղբյուրը` 33.2, Թթուջուրը` 47.2, Մարտունի գյուղը` 34.8, Վահանը` 26.7, Դրախտիկը` 41.2, Աղբերքը` 38.5, Արծվանիստը` 29.7, Ծովինարը` 38.1, Ծովասարը` 39.8, Սեմյոնովկան` 28.5, Ծովագյուղը` 30.9 տոկոս:
 Ի տարբերություն սեփական եկամուտների հավաքագրման  ցուցանիշների որոշակի նվազման՝ այլ է աշխատավարձի եւ պարտադիր սոցիալական վճարների գծով նախորդ տարիներին կուտակված պարտքերի մարման գործընթացը: Հունիսի 1-ի դրությամբ նախորդ ամսվա 152 միլիոն 662 հազար մնացորդի նկատմամբ պարտքերը նվազել են  շուրջ 6 միլիոն 905 հազար դրամով, եւ նախորդ տարիների պարտքերի մնացորդն այժմ կազմում է 145 միլիոն 599 հազար դրամ: 
 Մարզի համայնքներից միայն Փոքր Մասրիկն է ընթացիկ պարտքեր կուտակել: 
 Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More