ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 16 июня 2011 г.

ԱԼՏԻ ԵՎ ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՓԱՌԱՏՈՆ` ԳԱՎԱՌՈՒՄ


 Հունիսի 7-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկեց Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան ալտի եւ թավջութակի 2-րդ հանրապետական փառատոնը, որի շրջանակում անցկացվող առաջին միջոցառումը տեղի ունեցավ Գավառ քաղաքում:   Փառատոնի մասնակիցներն այցելեցին Հենրիկ Թալալյանի անունը կրող երաժշտական դպրոց: Միջոցառման համերգային մասը հեռարձակվեց ՙՔյավառ՚ հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ ընդգրկելով Գեղարքունիքի մարզի գրեթե ողջ տարածքը:



 ՙԱրվեստների պատկերասրահ՚ մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը  ՙԳեղամա աշխարհին՚ տեղեկացրեց, որ փառատոնը բաղկացած է 5 համերգային մասից: Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան Ալտի եւ թավջութակի փառատոնի նվագախումբը համերգներով կլինի նաեւ Վանաձորում, Երեւանում: Ըստ հիմնադրամի նախագահի` փառատոնը խթան կհանդիսանա Հայաստանի մայրաքաղաքից դուրս եւս ալտի եւ թավջութակի հանդեպ հետաքրքրության մեծացմանը:
Համերգային  ծրագրում ընդգրկված էին հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ` Յ. Ս. Բախ, Ժ. Ֆ. Մազաս, Ա. Գլազունով, Տ. Մանսուրյան, Մ. Եկմալյան, Ա. Բաբաջանյան:
 Փառատոնին  մասնակցեցին շուրջ երեք տասնյակ երաժիշտ` երաժշտական դպրոցների սաներ, կոնսերվատորիայի ուսանողներ, ճանաչված երաժիշտներ, ինչպես նաեւ փառատոնի կամերային նվագախումբը, որը ղեկավարում է  Հենրիկ  եւ Գերոնտի Թալալյանների  գործի  շարունակող Արամ Թալալյանը:
 Այս տարի Թալալյանների անվան ալտի եւ թավջութակի 2-րդ հանրապետական փառատոնի ծրագրի եզրափակիչ փուլի պատվավոր հյուրը   կոմպոզիտոր, դիրիժոր, ԱՄՆ ներկայացուցիչ Յակով Յակուլովն է, ով իր կատարումներով բավականություն կպատճառի հայ հանդիսատեսին:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More