ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 16 июня 2011 г.

ԼԱՆՋԱՂԲՅՈՒՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԵՆ ՈՌՈԳՄԱՆ ԵՎ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԵՐ


 Լանջաղբյուր համայնքում կառուցվում են ինչպես ոռոգման, այնպես էլ խմելու ջրի նոր ջրագծեր, որոնք փոխարինելու են  Խորհրդային տարիներին կառուցված ջրագծերին:
 Ինչպես տեղեկացրեց Լանջաղբյուրի համայնքապետ Յուրիկ Բաղդասարյանը` ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի շրջանակներում Լանջաղբյուրում կառուցվում է ոռոգման երրորդ կարգի ջրագծերի ներքին ցանց` երեք կիլոմետր երկարությամբ եւ 55 միլիոն դրամ արժողությամբ, որի 15 տոկոսը` 8 միլիոն 200 հազար դրամը, ներդրվել է համայնքի տեղական բյուջեից: Այս նոր ջրատարի շահագործմամբ Լանջաղբյուրում  ոռոգելի կդառնա եւս 200 հեկտար հողատարածք, որը կընդգրկի գյուղի տարածքի  ինը տարբեր հատվածներ կամ թաղամասեր:  

 Ծրագրով նախատեսված է աշխատանքներն ավարտել սեպտեմբերի վերջերին, սակայն համայնքապետը հավաստում է, որ կարվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի դրանք ավարտվեն հուլիսին, եւ Լանջաղբյուրի երկրագործները հասցնեն իրենց հողամասերը ոռոգել  ջրարբիացման սեզոնի սկզբում:
 Լանջաղբյուրում այս օրերին կառուցվում է նաեւ խմելու ջրի գլխավոր ջրագծի 1400 մետր երկարությամբ  հատվածը, որի խողովակները տրամադրվել է ՙԿլոր սեղան՚ եկեղեցական կազմակերպության միջոցների հաշվին` 7 միլիոն 200 հազար դրամ արժեքով, իսկ մնացած աշխատանքները` հողի փորում, խողովակների եռակցում, գետնի հարթեցում, կատարվում են համայնքապետի սեփական միջոցներով, որի վերջնական արժեքը պարզ կդառնա աշխատանքների ավարտից հետո: Այս ջրագծի կառուցման արդյունքում խմելու ջուրը սարից հասցվելու է օրվա կարգավորիչ ջրամբար, որից օգտվելու է համայնքի ողջ բնակչությունը: 
  Գյուղի մեկ այլ հատվածում փոխվում է նաեւ 600 մետր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանցը, որով եւ որոշակիորեն  կկարգավորվի ջրամատակարարման խնդիրը: Իսկ շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար  անելիքներ դեռ մնում են: 
 Երկու տարբեր հատվածներում իրականացվող խմելու ջրատարի ներքին ցանցի շինարարական աշխատանքները սկսվել են 15 օր առաջ, եւ եթե եղանակային պայամանները թույլ տան, դրանք կավարտվեն  մեկ շաբաթվա ընթացքում: Աշխատանքներն օրավարձով իրականացնում են համայնքի բնակիչները:

 Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More