ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 16 июня 2011 г.

ԱՎԱԶԱՆԸ ՁԵՌՔ ԲԵՐԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱ


 Հունիսի 10-ին Ավազան համայնքը, որը սահմանամերձ է եւ ամբողջությամբ փախստականներով բնակեցված, ձեռք բերեց նորագույն գյուղատնտեսական տեխնիկա: Ինչպես տեղեկացրեց Ավազանի գյուղապետ Արշակ Դալլաքյանը` 8 միլիոն 450 հազար դրամ արժողությամբ ՙԲելառուս-102՚ մակնիշի տրակտորը եւ նրան ամրացվող հնձող, հավաքող ու մամլող սարքավորումը եւ լրացուցիչ մյուս սարքավորումները հնարավոր է եղել ձեռք բերել ՀՀ գյուղնախարարության կազմակերպած աճուրդում, որի գումարն ամբողջությամբ հատկացրել է ՙՎորլդ վիժն՚ կազմակերպությունը: 

Գյուղատնտեսական նորագույն տեխնիկան շահագործվելու է Ավազանում հիմնադրված գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից: Այն անգնահատելի ծառայություն եւ աջակցություն կմատուցի ոչ միայն Ավազանի, այլ նաեւ շրջակա համայնքների գյուղացիական տնտեսություններին: Մոտ մեկ ամսից կսկսվեն խոտի բերքահավաքի աշխատանքները, որի ընթացքում արդեն նորագույն այս տեխնիկան կլինի գործողության մեջ: Հունիսի 10-ին Ավազան գյուղում հանդիսավորությամբ նորագույն տեխնիկան ավազանցիներին հանձնեց ՙՎորլդ վիժն՚ կազմակերպության մենեջեր Բեատրի Փանոսյանը: Գյուղապետի հավաստմամբ` Ավազանի 334 հեկտար վարելահողերից այս պահին մշակվում է մոտ 250 հեկտարը, իսկ նոր տեխնիկայի գործածության պայմաններում հնարավոր է մշակելի դարձնել նոր անմշակ հողատարծքներ: Այսօրվա դրությամբ Ավազանն ունի 285 բնակիչ, 90 տնտեսություն: Գյուղի հիմնական դպրոցում սովորում է 56 աշակերտ: Ավազանում բնակչության թիվը տարեցտարի աճի միտումներ է դրսեւորում:
Ի դեպ, ինչպես հավելեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը՝ վերջին մեկ ամսվա ընթացքում աճուրդ-վաճառքով արդեն ձեռք են բերել13 հատ ՙՄՏԶ-102՚ մակնիշի տրակտորներ, որոնք այս տարվա բերքահավաքի ընթացքում անգնահատելի ծառայություն կմատուցեն մարզի երկրագործներին:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More