ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 16 июня 2011 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԱՎԱՐՏԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԸ


 Տեղումներով, այն էլ առայժմ ամենօրյա, սկսված հունիս ամիսն էլ դժվարություններ է ստեղծել Գեղարքունիքի մարզի երկրագործների համար` խաթարելով ցանքի բնականոն ընթացքը: Մասնագետների գնահատմամբ` գարնանացանի աշխատանքները Գեղարքունիքում ուշացել կամ ձգձգվել են առնվազն քսան օրով, եւ դրանք ավարտին հասցնելու համար տնտեսությունները ջանքեր են գործադրում նաեւ այս օրերին:


Այսուհանդերձ,  մեկ ամսից ավելի է, ինչ մարդիկ հարկադրված են չնայել եղանակային  պայմաններին եւ ամեն գնով հողին սերմը պահ տալու ձեւ են գտնում: Այսօրվա դրությամբ հիմնովին ավարտվել են գարնանացան հացաբույսերի եւ կերային մշակաբույսերի ցանքերը` զբաղեցնելով  համապատասխանաբար 30 հազար եւ 8 հազար հեկտար տարածք: Կարտոֆիլի ցանքը եւս կարելի է ավարտած համարել, բացառությամբ մի քանի հարյուր հեկտարների, որոնք առայժմ չեն ցանվում գերխոնավության պատճառով: Իսկ ընդհանուր առմամբ մարզում արդեն ցանվել է մոտ 14 հազար հեկտար կարտոֆիլ: Հողին պահ է տրվել ավելի քան 500 տոննա առաջին վերարտադրության բարձրորակ տնկանյութ: Այս օրերին թափով ընթանում են բանջարբոստանային մշակաբույսերի սածիլման եւ ցանքի աշխատանքները: Տնամերձ հողամասերում երկրագործները սածիլում են կաղամբ, սխտոր, սոխ, ծաղկակաղամբ, լոլիկ, պղպեղ, ցանում լոբի, սիսեռ, ոլոռ, արեւածաղիկ, վարունգ, դդում, կանաչեղեն: Բանջարբոստանային մշակաբույսերը կզբաղեցնեն 1600-2000 հեկտար տարածք: Բանջարբոստանային մշակաբույսերի սածիլումն ու ցանքը կավարտվի մեկ շաբաթից: Վերջին օրերի ընթացքում նորատունկ սածիլները որոշ համայնքներում տուժել են կարկտից, եւ այժմ վերասածիլման աշխատանքներ են ընթանում Մարտունի քաղաքում, Լիճք, Զոլաքար, Վաղաշեն համայնքներում: Պտղատու ծառերն արդեն պտղակալել են եւ առայժմ չեն տուժել ցրտից կամ կարկտահարությունից:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More