ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 16 сентября 2011 г.

ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՊԱՏԱՐԱԳ` ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ


Գեղարքունյաց թեմի երիտարսարդաց միությունը սեպտեմբերի 11-ին, առավոտ վաղ, ոտքով բռնեց դեպի Գավառի Սուրբ Խաչ տանող բարձունքի ճանապարհը՝ մոտ 14 կիլոմեր: Թվով 12 երիտասարդներին ուղեկցում էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ու հոգեւոր հովիվներ Տեր-Գնել ու Տեր-Ներսես քահանաները: Նրանց հետ էր նաեւ <<Խաղաղության կորպուսի>> կամավոր Ժոզեֆ Անդրիանոն: Սուրբ Խաչ տանող բարձունքի ճանապարհն էին բռնել նաեւ տարածաշրջանի շատ բնակիչներ: Բազմաթիվ ուխտավորների մասնակցությամբ  Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ: Գեղարքունյաց թեմի առաջնորդն իր խոսքում անդրադարձավ հինգ տաղավար տոներից վերջինի մեծ խորհրդին՝ Քրիստոսի խաչափայտի վերադարձին ու Գողգոթայում նրա կանգնեցմանը:  Բոլոր ուխտավորներին բաժանվեց սուրբ մատաղ:
-Ոտքով դեպի սուրբ Խաչ սա մեր առաջին ուխտն էր: Ծոմ էինք պահել, հաղորդություն ստացանք: Հոգեպես մեծ հանգստություն եմ զգում: Երիտասարդաց միության բոլոր երիտասարդներն էլ աղոթք բարձրացրեցին առ Աստված եւ ուրախացան, որ ամեն անգամ հավատքով Սուրբ Խաչ բարձրացող նոր մարդկանց են հանդիպում,- իր տպավորություններով <<Գեղամա աշխարհի>> հետ կիսվեց երիտասարդաց  միության անդամ, ատենապետ Թերեզա Ղարաբաղցյանը:
Հասմիկ Գրիգորյան


0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More