ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ՌԱԶՄԱՃԱԿԱՏԱՅԻՆ ՆԱՄԱԿՆԵՐ / մաս 2/

/սկիզբը՝ նախորդ համարում/

 ՙՏղաներն իմ երգից այնքան հուզվեցին, որ երեք անգամ կրկնել տվեցին: Մինչեւ գիշերվա 4-ը զրուցում, երգում էինք եւ հայկական ձեւով նոր տարի նշում:  Խնջույքից հետո նստեցի եւ գրեցի այս նամակը՚:
 ՙՔեզ հայտնի է ինֆորմբյուրոյի հաղորդումներից, որ մենք շարժվում ենք անընդհատ առաջ: Պատերազմը մոտենում է իր վախճանին: Մենք շուտով կլինենք Բեռլինում: Մեր ճանապարհի վերջին խոչընդոտն ենք հաղթահարում: Մնացել է թշնամու վերջին ամրոցը: Վերջին հենակետը: Շատ նորություններ ունեմ գրելու, բայց հնարավոր չէ այժմ գրել: Միայն այսօր Օդեր գետի արեւմտյան ափին մի քանի րոպեով հնարավորություն ստեղծվեց գրել նամակ:

 Պատերազմը միայն ճակատամարտերից եւ կռիվներից չի բաղկացած, այլ դադարների բովանդակությունից: Հիմա արդեն դադարի մեջ ենք մինչեւ փետրվարի 20-ը: Սակայն Ստալինի  հանձնարարությամբ փետրվարի 20-ի հարձակումը պետք է սկսել 11 օր շուտ: Ուժերի դասավորությունը եւ ուժերի վերականգնումը պետք է կատարել հապճեպորեն: Թշնամուն հաղթելուց հետո կսկսենք վերադարձը հայրենիք: Եվ ես հույս ունեմ՝ կլինի մեր հանդիպման ուրախ ժամը: Կարծում եմ, որ ես արժանի եմ՝ այդ ժամին արժանանալու համար: Դրա համար ոչ թե ամիսներ, այլ օրեր են մնացել: Էլի շատ նորություններ ունեմ հայտնելու, բայց հնարավորությունս այսքան է՚:
 ՙԹշնամու կատաղի դիմադրությունը չի կարող Բեռլինը փրկել: Փետրվարի առաջին շաբաթում ճանապարհների ձնհալը, ճահճային խրուտները, կպչուն հատակով գետ ու գետակները, ուղիների խափանումները կոտրում են մեր մարտիկների վճռականությունը: Ուժերի նոր վերախմբավորում ենք կատարում: Անհամեմատ նոսրացել են մեր շարքերը: Համալրելու համար պահանջվում է ծանր ու լարված աշխատանք: Անավարտ շատ գործեր պետք էր անհապաղորեն շտկել: Գետերի ու անտառային մեծ զանգվածի եզրերով սողեսող պետք է գնալ եւ տեղանքները ստուգել, թշնամու զորքի թաքստոցների տեղը եւ գետանցումները ճշտել:
  Խոշոր փաթիլներով ձյուն էր տեղում, բնությունը ձուլված էր տանկերին, որոնց միայն շարժումներից էինք նկատում: Ինքնաթիռները անկարող էին թռչել տեսանելիության բացակայության պատճառով: Բարձր խոտերը ծածկող սպիտակ եղյամը թերեւս պաշտպանում էր, բայց չէր փրկում: Թանձր ցեխը փաթաթվում էր թրթուրներին, ու տանկը ասես գետնաքարշ սողում էր: Արկերը դժվարությամբ ձեռքով էին փոխադրվում: Կրծելով ու ծակծկելով թշնամու պաշտպանությունը՝ շարժվում էինք բացված ճեղքերով: Մարտիկների միս ու արյունով սանտիմետրը նվաճելը սովորական իրողություն էր: Զինվորները մինչեւ գոտկատեղը խրվում էին ճահճի ջրերի մեջ: Թնդանոթները պահանջվում էր ճիգով դուրս բերել: Գերմանացիները չորս կողմից դիրք էին բռնում այնտեղ, ուր մենք էինք պաշտպանական դիրք բռնում: Գիշեր ու ցերեկ ճահճի մեջ ենք: Ուտելիքի պաշարը չի հասնում զինվորին: Նրանք երերում են ու գլորվում ճահճի ու տիղմի մեջ: Ականների պայթյունից ջուրը ծփում է եւ հետո շատրվանի պես իջնում մեր վրա: Օդեր գետը շրջանցված է, եւ մենք Գերմանիայի հողում ենք, իհարկե, մարտիկների շարքերը չափազանց նվազելու գնով: Ռեզերվը հետեւում էր մնացել, բազան կտրվել էր բանակից եւ պետք է առաջ քաշվեր բնագծին մոտիկ՚: 

 Մահու ու կենաց մարտերի ճեղքերից մեկով անցնելիս ընկնում է հրամանատարը՝ Սոսը: Թշնամու խփված տանկերի ու սեւ-խաչավոր թեւով մահագույժ ինքնաթիռները վառվում էին դաշտում, որի ծուխն ու մառախուղը փռվել էր Բելովեժյան անտառների եւ ռազմադաշտի վրա: Օդերի արեւմտյան ափին, Օլաուի Ցոտովիչ բնակավայրի անտառի խշշացող ծառերի տակ հանգչում է Սոս Հակոբյանի գերեզմանը:Նա զոհվեց, երբ այնքան մոտ էր Հաղթանակի արեւագալը:
Խաչիկ Ենգիբարյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More