ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ԿՅԱՆՔԻ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲՈՎԻՑ /մաս 2/

/սկիզբը՝ նախորդ համարում/
 Այդ ժամանակ ՀԱԲ-ի հազարապետն էր երջանկահիշատակ Էդիկ Գեւորգյանը: Նա էլ միացավ մեզ: Դիմեցինք Վարդենիսի շրջկոմի օգնությանը: Այստեղ արդեն տեղեկացանք, որ տղաների առեւանգումից մի քանի ժամ անց ռուս հետախույզները Սոթքի հանքի վրա էին իջեցրել անչափահաս, 14-ամյա հովվին: Մյուս երեքի ճակատագիրն անհայտ էր մեզ համար:   
Մեզ էին միացել նաեւ Նորիկի երկու եղբայրները:
 Գավառում այդ ժամանակ տեղակայված էր ռուսական մի փոքրիկ զորամաս` 20-25 զինվորով: Ես առաջարկեցի՝ մի քանի զինակիցների հետ գալ Գավառ, ռուսական զորամասից մի քանի զինվորի գերի վերցնել` փոխարենը պահանջելով մերոնց: 
 Լուսաբացին ես, Սամվել Զանգեզուրյանը, Զավեն Հակոբյանը եւ լուսահոգի Սերգո Ավետիսյանը  ծովափից ճամփա ընկանք Գավառ: 

Գավառագետի կամրջի վրա էինք, երբ տեսանք, որ զորամասից երկու ուղղաթիռ օդ թռան` իրենց մեջ տանելով զինվորներին: 
  Մեր օպերացիան տապալվեց, մենք չհասցրինք իրագործել մեր մտածածը:
Հարկավոր էր մտածել այլ լուծում: Դիմեցինք կոմկուսին, բողոք ուղարկեցինք Կրեմլ: Ի պատասխան մեր բողոքի` նամակ եկավ, որտեղ գրված էր, որ հետաքննություն է գնում, որ տղաներին բաց կթողնեն 30 օրից: Տղաների գտնվելու վայրի մասին որեւէ լուր չստացանք:
 Համբերել չէինք կարող եւ սկսեցինք յուրաքանչյուրս գործել մեր հնարավորության սահմաններում: Մեր ծանոթներից տեղեկացանք, որ մեր զինակիցները գտնվում են Պյատիգորսկի ՙԲելիյ լեբեդ՚ բերդում: Փաստորեն տղաներին Վարդենիսից գերեվարելուց հետո տարել էին Նախիջեւան, ապա` Բաքու,  Բաքվից էլ` Միներալնիյե Վոդի:
 Ես, Հովհաննես Միրիբյանը, հովիվ Արթուրի հայր Հենրիկը թռանք Պյատիգորսկ:
 Պյատիգորսկում մի ծանոթ ռուս կար` Բորյան, նա էլ մեզ օգնեց օտար քաղաքի օտար բանտի պատերի տակից լուր առնել մեր հարազատներից: Բորյան ՙԲելիյ լեբեդում՚ ծանոթ ուներ, ում միջոցով քսիֆ ուղարկեցինք գերիներին: Ի պատասխան մեր հարցման` տեղեկացանք, որ երկու Արթուրները գտնվում են ՙԲելիյ լեբեդում՚, իսկ Նորիկից լուր չկար:
 Անգամ բերդի արխիվներում գրանցված չէր եղել Նորիկը: Հինգերորդ օրը գնացինք բանտ, որտեղ էլ մեզ հայտնեցին, որ Արթուրներին տեղափոխել են Ստեփանակերտ: Փաստորեն Նորիկին այդ ողջ ժամանակահատվածում պահել էին Ստեփանակերտի ոստիկանական բաժանմունքում:
 Մենք հետ եկանք Հայաստան: Այս անգամ անհրաժեշտ էր ուղիներ փնտրել` Ստեփանակերտ հասնելու համար:
Հայաստանի եւ Արցախի ողջ տարածքում հայտարարված էր պարետային ժամ, եւ մեզ համար Ստեփանակերտ հասնելը շատ մեծ խնդիր էր: Ես  դիմեցի Գավառի ՙԴիպոլ՚ արտադրական միավորմանը: Այստեղ ինձ աջակցեցին` տրամադրելով գործուղում: Գործողումով հիմնավորվում էր իմ շտապ մեկնումը Ստեփանակերտ: Իբր անհետաձգելի գործ ունեի ՙԴիպոլ՚ արտադրական միավորման  Ստեփանակերտի մասնաճյուղում:
Ստեփանակերտի ոստիկանությունը եւ օդանավակայանը գտնվում էին Խոջալուում:
 Հայաստանից մեծ դժվարություններով մեկնեցինք Արցախ, այստեղ էլ խնդիրներ ու քաշքշուկներ ունեցանք տեղական իշխանությունների ու ոստիկանության հետ: Ոստինությունում ոչ մի հայ աշխատակից չէր մնացել, տարածքը հսկում էին ադրբեջանական օմոնն ու ռուսները: Քաղաքի տերն ու տիրակալը խորհրդային զինվորական իշխանությունն էր:
 Ես դիմեցի Ստեփանակերտի պարետ կապիտան Րիտիշեւին: Նրան ներկայացրեցի ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Վադիմ Բակատինի հեռագիրը, որում նշված էր, որ հայ տղաներին պիտի ազատ արձակեն 30 օրից: Նշանակված ժամկետից օրեր էին անցել: Րիտիշեւը չընդունեց ինձ եւ ասաց, որ  մեր տղաներին ուրիշ տեղ փնտրենք, նրանք Ստեփանակերտի ոստիկանության մեկուսարանում չեն: Ինձ հաջողվել էր ՙառնել՚ մի ռուս ոստիկանի եւ նրա միջոցով քսիֆ եւ ուտելիք հասցնել Նորիկին եւ երկու Արթուրներին: Ստեփանակերտում ինձ միացավ Նորիկի եղբայր Հենրիկը: Ես երկրորդ օրն էլ դիմեցի Րիտիշեւին: Նա այն նույն ոստիկանին, ում ես կաշառել էի, հանձնարարել էր իմ ու Հենրիկի համար ընդունելություն կազմակերպել: Հենց ոստիկանության շենքում Րիտիշեւն իր ենթականերին հանձնարարեց արձանագրություն գրել եւ մեզ ձերբակալել եւ իջեցնել մեր եղբայրների մոտ: Ես հասկացա, որ եթե մեզ էլ տանեին, մեր վերադարձն այլեւս չէր լինի: Դիմեցի հնարամտության: Ոստիկանին խնդրեցի ինձ թույլ տալ հոգալ բնական կարիքները: Ես ոտքս աշխատասենյակից դուրս գցեցի եւ այնպիսի արագությամբ երկրորդ հարկից ներքեւ վազեցի, որ հիմա էլ եմ զարմանում իմ ոտքերի արագության վրա: Քանի որ նրանց նկրտումները ձախողվեցին, իմ հետեւից անմիջապես Հենրիկին էլ բաց թողեցին:
 Նեղված ու գազազած քայլեցինք Ստեփանակերտի փողոցներով: Հետո քաղաքային հեռախոս գտա ու զանգեցի Րիտիշեւին: Նրան հայհոյեցի, սպառնացի` ասելով, որ նա Ստեփանակերտից ողջ դուրս չի գա: Կեսօրից սկսած` Ստեփանակերտի ոստիկանության շենքը շրջափակվեց իրենց զրահամեքենաներով, ներսից էլ` զինված ոստիկաններով:
  Տղաներին գերեվարության եւ բանտարկության 40-րդ օրը ազատ արձակեցին:
 Մեծ երջանկություն էր կորուստը հետ բերելը, կորած հարազատի հարությունը տեսնելը:
 Փաստորեն, Նորիկին եւ հովիվներին ձերբակալել եւ պահում էին ոչ թե քաղաքական հանցագործության, այլ` ադրբեջանցի հովվի սպանության եւ ոչխարի հոտը քշել-տանելու կեղծ մեղադրանքով: Մի մեղադրանք, որը ոչ միայն շինծու էր, այլեւ` կանխամտածված:
 Գերությունից հետո Նորիկը չդադարեց մասնակցել պատերազմական գործողություններին: Մենք կողք-կողքի շարունակեցինք հայրենիքի ազատագրման մեր ուխտը:
 Միասին եղել ենք Մատաղիսում, Շահումյանում, Քելբաջարում… Նորիկը շարունակում էր իր զինագործությունը` մեր ջոկատի զինապաշարն ապահովելու համար:
Անի Պողոսյան  

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More