ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ /մաս 8/

(սկիզբը՝ նախորդ համարներում)
 Մակարը երթը սկսում է Կուռթիկա Սարից: Գեալու ձորով նրա խումբը պետք է կտրի Տավրոսի լեռնաշղթան, ինչը դժվար է անել մեկ գիշերվա մեջ: Հունիսյան շոգերը Տավրոսի գագաթներում դեռ ազդեցություն չունեն, եւ փչող ցուրտը, քամիներն են դիմավորում հոգնատանջ ծերունի Մակարին ու նրա մարտական խմբին: ՙԻջնենք հովիտի Փեթար գիւղի մէջ, փշուր մը տաքնանք՚՝ Սպաղանաց Մակարի առաջարկին ընդդիմանում են Շենիկի Ղազարն ու Մանուկը:  Սակայն, ի վերջո, տեղի են տալիս Մակարի հորդորներին եւ իջնում Փեթար, ուր արդեն դարանել էր զորքը: Այստեղ էլ Մակարի խումբը տեղեկանում է, որ Փեթար են հասել նաեւ Եղսոն ու Վարդգեսը` Գբրոյի ու Տիգրանի ուղեկցությամբ: Մակարի անսահման ուրախությունն ակնթարթորեն մարում է, երբ վաղ արշալույսին սրատես ֆիդայիները նկատում են Փեթարը պաշարած Օսմանյան բանակի տեղաշարժը: Սառնասիրտ Մակարն իր ունեցած 21 մարտիկներին բաժանում է երեք խմբի եւ կայծակնային արագությամբ բարձրանում դեպի լեռան գագաթ, որպեսզի բարձունքից հսկի թշնամու ամեն մի շարժը եւ ապահովի իր ջոկատի թիկունքը:
Ֆիդայիների առաջին խումբը Ղազարի գլխավորությամբ կարողանում է բռնել լեռան գլուխը եւ ապահովել մյուս երկու խմբերի բարեհաջող նահանջը` թշնամուն թողնելով ձորի մեջ: Բայց Մուշի կողմից Օսմանյան զորքը հերթական դարանն է սարքում ֆիդայիների համար` գրոհելով թիկունքից` լեռան բարձունքից, երկու թեւերով: Ֆիդայիների նահանջն արգելակող քրդերի առաջին փորձը ձախողվում է, դալըկցի քրդերը, մի քանի զոհ տալով, փախչում են: Սպառվում են Մակարի ուժերը այնքան, որ ֆիդայիները ստիպված նրան տանում են քրդերի յայլաղատեղից գտնված էշի վրա: Մակարը, անկարող արդեն շարժվելու, խնդրում է ընկերներին` վերջ տալ իր կյանքին: Սակայն նրա մարտիկները փորձում են հույս ու սիրտ տալով տանել իրենց հրամանատարին: Պաշարման օղակը սեղմած թշնամու մի գնդակ խոցում է անվեհեր Մակարին, որից հերոսը ոչ թե մեռնում, այլ նոր լիցք է առնում եւ ընկերների պաշտպանության ներքո շարունակում նահանջը: Քրդական Խոշկանցի աշիրեթը դիմավորում է ֆիդայիների հերոսական նահանջը: Մակարը, համարելով, որ աշիրեթապետ Ռըզկոն բարեկամ է իրեն, որոշում է մնալ քրդերի մեջ, իսկ իր խմբին հրամայում շարունակել նահանջը, քանի դեռ թշնամին օղակը լրիվ չի սեղմել նրանց շուրջ: Ֆիդայիները շարունակում են իրենց երթը, սակայն կես ճանապարհին Շենիկի Մանուկը փոխում է միտքը եւ վերդառնում դեպի քրդերի զոզանը` չուզենալով այնտեղ մենակ թողնել Մակարին: Քրդերը Մանուկի բարեւն առնում են, խոստանում պահպանել Մակարի կյանքը, բայց քրդերից մեկը հանկարծ քաշում է նաջաղը եւ իջեցնում Մանուկի գլխին: Դեմքն արյան մեջ շաղախած` Մանուկը վիրավոր գազանի պես պատառոտում է ձեռքն ընկած թշնամիներին: Գերմարդկային մոլեգնությամբ ու  ճիգերով է նա մարտնչում մահվան ու իրեն մահ բերող բիրտ ուժերի դեմ. ՙՄանուկ կը քաշէ տասնոցը, կը կրակէ եւ քիւրտերու մէջէն երեք սպանեալ եւ երկու վիրաւոր կը ձգե: Ինքն ալ կը զարնվի թեւերեն: Այս վիճակի մեջ կը փորձէ փախչիլ ու հասնիլ կամ ընկերներին կամ իր հայրենի գիւղը` Շենիկ: Քիւրտերը կը թափին վիրավոր Մակարի վրա եւ նաճախով ու խենչալով հոգին կհանեն:
 Մանուկ կը հասնի զառիթափով իրենց գյուղի վրայի քարերը: Ան փրկություն կսպասեր հայրենի գիւղեն, բայց ի զուր: Շէնիկ հերոս գյուղը հպատակած էր, գիւղացիք տան կտուրներէն կը դիտեն Մանուկի միայնակ պայքարը: Սեմալի զօրքերը, որոնք գիւղն էին բռնած, կը ջանան առաջքը կտրել Մանուկին: Մանուկ կը կրակե, բայց ի զուր: Յուսահատ կը ջարդէ հրացանը, կը ջարդէ ատրճանակը քարերու վրա, իր գրպանի ժամացույցը կը նետե անդունդի մեջ, եւ, քարի ծայրին նշան կանգնելով, գնդակ մը կընդունի գլխէն ու կը գլտորվի ձորը զորքին ու հարազատներուն աչքին առջեւ: Այս գեղեցիկ մահը տեսնելով Շենիկի մեջ կանգնած սպաներեն մեկը կըսէ. Հազար ափսոս քեզ, որ մի իգիթ կը սպանենք, երնեկ քու տիրոջ՚: Կորցնելով Մակարին ու Մանուկին` հայոց մյուս քաջերը կռվով ճեղքում են թշնամու շղթան, մտնում անտառներն ու ծերպերը եւ թաքնվում: Զորքը հուսահատ որոնում է առասպել դարձած ֆիդայիներին, սակայն վերջալույսը քողարկել է արդեն նրանց թաքստոցները, որոնց մոտենալու գինը ասկյարները լավ գիտեին: Թշնամու գնդակներից մեկը նահանջի վերջին պահերին խլում է նաեւ երրորդ զինվորի` Պետիկի կյանքը: Զորքը բավարարվում է այդ երեք դիակներով, որ կարողացել է ձեռք բերել տասնինը ժամ տեւած մարտի ընթացքում:
  Ֆիդայիները փոխարենը սպանել են 20 ասկյար եւ 9 քուրդ: Փեթարի կռվից հետո բազմապատկվել է թուրքերի ու քրդերի ահը հայ ֆիդայիների հանդեպ: Բազում կռիվների բովով անցած Շենիկի Մանուկին Ռուբենը բնութագրում է որպես քաջության ու հայրենասիրության եւ գերբնական ուժի կատարյալ մարմնացում:
Խոսրով Խլղաթյան
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More