ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 30 ноября 2012 г.

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԻՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ


Նոյեմբերի 20-21-ը Գավառի պետական համալսարանի բանավեճի թիմի ուսանողները «Քաղաքացիական ներգրավվածություն. համալսարանական բանավեճի ակումբներ» ծրագրի շրջանակում կազմակերպված բանավեճերի հանրապետական եզրափակիչ փուլում զբաղեցրին 2-րդ մրցանակային տեղը:
Ծրագիրն իրականացվեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) կողմից եւ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն էր խթանել ուսանողների քաղաքացիական ակտիվությունը եւ բանավեճի ակումբների զարգացումը Հայաստանում:
Ուսանողները եզրափակիչ փուլ հասնելու համար պետք է հաղթահարեին նախորդող 2 փուլերը: Առաջին փուլում նրանք բանավեճի մասնակցեցին «Հակակոռուպցիոն քաղաքականությունը արդյունավետ է Հայաստանի Հանրապետությունում», երկրորդ փուլում` «Ընտանեկան բռնությունը ներընտանեկան խնդիր է Հայաստանում» թեմաներով:

Բանավեճերին մասնակցում էին Երեւանի եւ Հայաստանի Հանրապետության տարբեր բուհերի (Գյումրի, Կապան, Վանաձոր, Իջեւան, Գորիս, Գավառ) ուսանողական թիմեր: Նրանց թվում էր նաեւ Գավառի պետական համալսարանի բանավեճի թիմը:
Լարված պայքարի արդյունքում եզրափակիչ փուլ հասան Գավառի պետական համալսարանի եւ Երեւանի հավաքական թիմերը:
Այս փուլում ուսանողները պետք է բանավիճեին «Հայաստանը պետք է ինտեգրվի Եվրամիությանը» թեմայի շուրջ:
Գավառի պետական համալսարանի ուսանողական թիմը, որի կազմում էին ԳՊՀ ուսանողներ Աստղիկ Վիրաբյանը, Ռիմա Կոտոլկյանը, Շողիկ Վիրաբյանը, Լեւոն Արզումանյանը, Անի Հովեյանը եւ Գառնիկ Գափոյանը, հանդես եկավ «կողմ» դիրքորոշմամբ:
ԳՊՀ թիմը զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը: Մասնակից համալսարանների ուսանողներին շնորհվեցին պատվոգրեր, իսկ առաջին եւ երկրորդ մրցանակային տեղ գրաված ուսանողները պարգեւատրվեցին պատվոգրերով եւ մեդալներով:

ԳՊՀ լրատվություն

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More