ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 26 июля 2011 г.

ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ (սկիզբը՝ նախորդ համարներում) /մաս 8/


 Այս առեղծվածային հայը, հերոսի իսկական տիպարը, ինչպես եւ մյուս զարմանահրաշ, զորեղ հոգու եւ մարմնի տեր այրերը, զարմացրել են անգամ Ռուբենին: Վերջինիս այն հարցին, թե ունեւոր, ապահով գերդաստանի զավակ Մանուկն ինչու է իրեն կամովին դատապարտել այս դժնդակ կյանքին, հերոսը պատասխանել է, որ Սուրբ Կարապետի մատաղացուն պետք է լինեն ոչ թե քոսոտ այծերը, այլ միանգամայն առողջ եւ գեր խոյերը. ՙՄեր Աստված դառած է հայու ազատութիւնը. աշիր ու հարուստ հայերը ամենից առաջ պիտի մատուցվին այդ զոհարանին՚: Շարունակելով խորացնել ու սրել հարցը՝ Ռուբենը կարծիք է հայտնում, թե գեր խոյը մատաղացուի անվան տակ լավ կերակրվում ու խնամվում է գոնե, միչդեռ Մանուկն ու իր նմանները շրջում են սոված, ապրում զրկանքների մեջ` միշտ մահն աչքերի առաջ ունենալով: Ու միշտ հասարակ զինվոր են, գոնե պարոնի կամ ֆիդայապետի կոչում էլ չունեն:
Մանուկն այսպես է հակադարձում ֆիդայապետին. ՙԷհ, դատարկ բաներ են դոքա, թե որ ամենքիս վերջը մի գերեզման է, մի տաք  գնդակ, աշխարհի վարձքը անմիտ բան է՚: Ռուբենի բնորոշմամբ` Մանուկը եղել է սակավախոս, լուրջ եւ խիստ դեմքով, խարտյաշ մազերով: Ուսում չի ունեցել, բայց օժտված է եղել բնական խելքով: Բնավորությամբ մեղմ է եղել, բայց ահռելի, երբ բարկացել է: Մանուկի մահը մղկտացող Ռուբենը՝ նրա մարտական ու գաղափարական ընկերը, տասնամյակներ անց հեռավոր պանդխտության մեջ այսպես է եզրափակում իր անկրկնելի խոհը, որը բնութագրում է ոչ միայն Մանուկին, այլ  նաեւ նրա բոլոր մարտական ու անձնազոհ ընկերներին: ՙԵրբ Մանուկ սպանվեցավ քանի օր մը ետք, ես ինձ հարց կու տայի, թե այդ հսկան նահատակվեցավ իրոք իբրեւ առողջ եւ կռվան խոյ. ան աշխարհի վրա ոչինչ չստացավ եւ ոչինչ ալ չէր սպասեր. ան կը հավատար մյուս աշխարհին եւ Հայաստան աստծուն, արդյո՞ք անոնք ճանչցան այդ մարդը եւ անոր զոհաբերութեան մեծութիւնը՚:
 Վերադառնանք այժմ այն խնդրին, որի շուրջ ծագեց Փեթարի կռիվը:
 Առղա Տիգրանը Փեթարի կռվի սկզբից ակնթարթներ առաջ Մակարից վճիռ է խնդրում Եղսոյի ու Վարդգեսի համար: Մակարի որոշումն էլ ծնվում է կայծակնային արագությամբ՝ մեկտեղած վճռականությունն ու դաժանությունը© ՙՁգուկ, ասկեարը շատ է, իմ բախտը սեւ, Վարդգեսին թող գիւղացոց մէջ, ճիժ է, գուցե փրկվի© Եղսոն նամուս է, թող թշնամուն չանցնի, զարկ ու մեզ հասիր՚: Ֆիդայու վարած կյանքն ու ապրած ժամանակները լի են հազար ու մի փորձություններով, դժբախտություններով, արհավիրքներով: Ինչպես անսանձ ու կատաղի հողմը սուրա՝ այդ փորձությունները առանց մեկի կամքը հարցնելու են գալիս, ու նրան դիմագրավելու համար մարդը հարկադրված է կառչել ճակատագրի ու ակնթարթի պայթող փրփուրներից: Մակարը վճիռ է տալիս հողմի  հուժկու սլացքի մեջ, առանց հիշելու, խորապես գիտակցելու, թե կյանքը իրենց ընկերոջ կնոջ ու զավակի կյանքերը պաշպանելու համար են ֆիդայիները կռիվ տալու բազմաքանակ ասկյարների դեմ: Այդ վճիռը քննարկելու, վիճարկելու ժամ ու ժամանակ չկա, այդ վճիռը բեկանող ուժ ու միջոց չկա: Առղա Տիգրանն էլ անվարան գնում է դեպի այն տունը, ուր թաքնված են Գեւորգ Չաուշի կինն ու երեխան, որպեսզի իրականացնի Մակարի հրամանը: Տիգրանը ծծկեր Վարդգեսին հանձնում է մի պառավի եւ խստիվ հրամայում՝ անվնաս ու անփորձանք պահել երեխային՝ փոխարենը խոստանալով առատ պարգեւերներ: Ապա նա Եղսոյին հրամայում է՝ հետեւել իրեն: Վարդգեսի դայակը, Գյոզե անունով, Եղսոյին հասկացնում է, որ դուրս չգա տնից եւ չհետեւի Տիգրանին, քանի որ դռնից դուրս արդեն նրան մահն էր դիմավորելու: Սկսվում է մի ներքին ու խուլ պայքար անօգնական, անպաշտպան ու թույլ կնոջ եւ մահի, արյան ու դաժանության բովերում թրծված ահազդու ֆիդայու միջեւ: Եվ այդ պայքարը գնում է արդեն վզվզացող գնդակների տարափից քիչ հեռու, զորքի կողմից օղակված գյուղի մի տան մեջ: Եղսոն, որի միակ զենքը լաց-պաղատանքն է, ամեն կերպ ձգտում է պահպանել իր կյանքը: Կռվի դաշտից ու կանչերից ուշացող Տիգրանը ձգտում է վայրկյան առաջ կատարել Մակարի հրամանը: Եղսոյի աղաչանքը, սակայն, փուլ է բերում Տիգրանի ապառաժե հոգին: Եվ նա մի չլսված ու չտեսնված քայլի է դիմում, քայլ, որն արտասովոր էր ֆիդայական օրենքներով ապրող մարդկանց համար, անհարիր՝ ֆիդայու ոգեղեն ու վեհ կերպարին: Եվ այս դեպքում էլ վճիռը կայացվում է  ակնթարթների մեջ© Տիգրանը հանում է զենքերը, շտապ կերպով կնոջ շորեր հագնում, հետը վերցնում եղսոյին եւ, խառնվելով գյուղի ժողովրդին, կռիվը սկսվելուն պես փախչում գյուղից ու ազատվում՝ փրկելով նաեւ Գեւորգ Չաուշի եւ ֆիդայիների ՙնամուսը՚© ՙՎերջը խեղճ Տիգրանը շատ մեղադրեցին, թե զենքերը թափած է, կնկա լաչիկ է հագած եւ Մակարի հրամանը չէ կատարած© բայց Տիգրան զօրաւոր փաստ ունէր, այն է՝ ի վերջո ինքն էր, որ ազատած էր Վարդգեսին ու Եղսոյին, թեեւ մեղանչած էր ասպետականութեան դեմ՚: 
 Նույն Առղա Տիգրանն ու Շենիկի Ղազարը ֆիդայապետի վճռով Վան-Վասպուրական են անցկացնում կառավարության կողմից հետապնդվող անձանց, որոնց մեջ էին Եղսոն ու Վարդգեսը: Ֆիդայապետի նամակ-խնդրանքով Եղսոն ու Վարդգեսը միառժամանակ մնում են հայ ազգային-ազատագրական պայքարի մեկ այլ հերոսի՝ Արամ Մանուկյանի մոտ: Մինչ Վանի Այգեստան թաղամաս հասնելը Շենիկի Ղազարը, այդ ծուռ սասունցին, գնդակահար փռում է հայ ցուցարարներից մեկին, ով Արմենական կուսակցության կողմից երթ էր ձեռնարկել տեղի Դաշնակցության դեմ եւ Ղազարի հորդորներին պատասխանել հայհոյանքներով՝ անպատվելով նաեւ Գեւորգ Չաուշի եւ նրա ընտանիքի պատիվը: Հետո Եղսոն անցնում է Պարսկաստան: Ճանապարհին մրսելուց հիվանդանում է փոքրիկ Վարդգեսը եւ իր մահկանացուն կնքում Թադեւոս առաքյալի վանքում: Այսպես տխրորեն է մարում առասպելական հերոս Գեւորգ Չաուշի ճրագը, սերունդը, արյունը: Ի վերջո, Կովկաս անցած Եղսոն, որպես տան անդամ, միառժամանակ բնակվում է  Ռուբենի հայրական տան մեջ: Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո շատերի պես ներում ստացած Եղսոն, այլ հարազատ մարդ ու  միջավայր չգտած, վերադառնում է իր հայրենի Հեղին գյուղը, ուր բնակվում է մինչեւ 1915 թվականը, որից հետո առեւանգվում է քրդերի կողմից՝ նրանց մեջ ապրելով երկար տարիներ©©©          
Խոսրով Խլղաթյան
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More