ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 26 июля 2011 г.

ԱՎԱՐՏՎԵՑ ՙԴՊՐՈՑԻ ՁԱՅՆ՚ ՀԵՌՈՒՍՏԱՓԱՌԱՏՈՆԻ ԱՌԱՋԻՆ ԵԹԵՐԱՇՐՋԱՆԸ


 Հուլիսի 13-ին ՙՔյավառ՚ հեռուստաընկերությունում տեղի ունեցավ ՙԴպրոցի ձայն՚ հեռուստափառատոնի գալա համերգը, որն ամփոփում էր անընդմեջ տեղի ունեցած յոթ համերգային ծրագրերի արդյունքները: Հեռուստափառատոնը անցկացվեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի անմիջական աջակցությամբ ու ֆինանսավորմամբ: Փառատոնին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի  երաժշտական ու արվեստի 12 դպրոցները: 

 Գալա համերգից առաջ մարզպետ Ն. Պողոսյանը հանդիպում ունեցավ դպրոցների ղեկավարների հետ եւ նշեց, որ փառատոնի նպատակը բոլոր դպրոցներին ներկայացնելն է, ինչը կնպաստի ուսուցման  որակի բարձրացմանն ու ավելի մեծ բեմերում հանդես գալուն: Մարզպետը խոստացավ ուշադրություն դարձնել նաեւ դպրոցների ընդհանուր վիճակին ու շենքային պայմաններին:
Երաժշտական ու արվեստի դպրոցները ներկայացրին իրենց դպրոցների դաշնամուրային, վոկալ, էստրադային, փողային ու լարային գործիքների, պարի, երգչախմբային լավագույն կատարումները եւ տարբեր անվանակարգերում արժանացան մրցանակների ու պատվոգրերի:
ՙՏարածաշրջանին հատուկ երգ եւ երաժշտություն՚ անվանակարգում լավագույն կատարումներ ներկայացնելու համար մրցանակի արժանացան Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական, Սարուխանի ու Գավառի արվեստի դպրոցները:  Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցին մրցանակ հանձնվեց Ժողգործիքների համույթում առավել թվով ազգային տարբեր նվագարանների ներկայությունն ապահովելու եւ լավագույն կատարման,  Գանձակի երաժշտական դպրոցին՝ ակտիվ մասնակցության, Մարտունու երաժշտական դպրոցին՝ լավագույն ջութակահարներ ներկայացնելու, Վարդենիսի թիվ 2 մանկական,  Ճամբարակի,  Վարդենիկի երաժշտական դպրոցներին՝ ՙԷստրադային ստեղծագործություններ՚,  Կարմիրգյուղի արվեստի դպրոցին՝ ՙՋազային ստեղծագործություններ՚ անվանակարգերում լավագույն կատարումներ ներկայացնելու, Նորատուսի արվեստի դպրոցին՝ ժողգործիքների եւ դհոլահարների համույթների կողմից բարձրորակ կատարումներ ներկայացնելու համար: Իսկ Դաշնամուրային եւ երգչախմբային լավագույն կատարումներ ներկայացնելու, ինչպես նաեւ յոթ համերգային ծրագրերում ամենաբարձր միավորներ վաստակելու համար հատուկ մրցանակով պարգեւատրվեց Սեւանի երաժշտական դպրոցը:

Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More