ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 26 июля 2011 г.

ԿԱՌՈՒՑՎԵԼ Է 24 ԿԻԼՈՄԵՏՐ 554 ՄԵՏՐ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՅՈՒՂԱԳԾԵՐ, ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԵՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ


 2009-2011 թվականների ընթացքում Սեւանա լճի ջրի մաքրության ապահովման նպատակով եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցների հաշվին Սեւան, Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում կառուցվել է 24 կիլոմետր 554 մետր երկարության կոյուղագիծ: Ինչպես տեղեկացրեց կոյուղագծերի շինարարությունն իրականացրած ՙԳրիար՚ ՓԲԸ գլխավոր ինժեներ Արմեն Գալստյանը` շինարարական աշխատանքների հիմնական մասն ավարտվել է 2010 թվականի ընթացքում, որոշ մասը` 2009-ի վերջերին եւ այս տարվա առաջին կիսամյակում:
Այս տարի մասնավորապես 400 գծամետր երկարության ճնշման գիծ է կառուցվել Գավառում, 254 մետր` Սեւանում եւ 250 մետր Վարդենիսում: Վարդենիսում կառուցվել է նաեւ 630 մետր լրացուցիչ կոյուղագիծ 400 միլիմետր տրամաչափի խողովակներով: Գավառում եւ Վարդենիսում կառուցվել եւ շահագործվել են պոմպակայաններ, որոնց միջոցով կեղտաջրերը որոշ թաղամասերից պետք է մղվեն մաքրման կայաններ: Փաստորեն այսօրվա դրությամբ Գեղարքունիքի մարզի վերոնշյալ քաղաքներում արդեն ավարտվել է կոյուղացման համակարգերի կառուցման կամ վերակառուցման ծրագրի առաջին փուլը, եւ կոյուղու ցանցերը հիմնականում շահագործվում են մոտ 75 տոկոսով: Այս պահին ընթանում է ծրագրի երկրորդ փուլը, որով նախատեսված է մաքրման կայաններ կառուցել ու շահագործել Մարտունի, Գավառ եւ Վարդենիս քաղաքներում: Մաքրման կայանների կառուցման աշխատանքներն իրականացնում է գերմանական ՙԼյուդվիգ Պֆեյֆեր՚ ընկերությունը: Իսկ ծրագրի երրորդ փուլը մեկնարկելու է այս տարվա հուլիսի 26-ից հետո, երբ պարզ կդառնա Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից հայտարարված մրցույթում հաղթող կազմակերպության անունը: Ծրագրի երրորդ փուլը նախատեսում է լրացուցիչ 12 կիլոմետր երկարության կոյուղագծերի կառուցման աշխատանքների իրականացում Մարտունի, Սեւան, Վարդենիս եւ Գավառ քաղաքներում: Մաքրման կայանների եւ լրացուցիչ կոյուղագծերի կառուցման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա վերջերին:
 Խոսրով Խլղաթյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More