ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 29 августа 2011 г.

ՍՈՎԱԾ ԳԱՅԼԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ԼԱՆՋԱՂԲՅՈՒՐ


 Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում եւս մանր եղջերավորներն ապահովագրված չեն գայլերի հարձակումներից: Գիշատիչների ոհմակն ակտիվացել է այնքան, որ քաղցը հագեցնելու անհագ ցանկությամբ  հասնում է  նաեւ բնակավայրեր: Ինչպես տեղեկացրեց Լանջաղբյուրի համայնքապետ Յուրիկ Բաղդասարյանը, օգոստոսի 28-ի վաղ առավոտյան, ժամը 4-5-ի սահմաններում, գայլերը հոշոտել են Լանջաղբյուրի բնակիչ Գուրգեն Ենոքյանին պատկանող 6 գլուխ ոչխարը հենց անասնագոմի մեջ: 2-ին կերել են ամբողջությամբ, 1-ին կիսով չափ, իսկ մնացածի գլուխներն են պոկել: 
 Անասնապահին հասցված վնասի չափը կազմում է մոտավորապես 360 հազար դրամ: ՙԱռավոտ վաղ արթնանալով՝ կենդանի ոչխարների փոխարեն միայն հոշոտված մարմիններ հայտնաբերեցինք: Ցավալին այստեղ ե՜ւ տարվա ապրուստի կորուստն է, ե՜ւ այն փաստացի վտանգը, որ կախված է գյուղացիների գլխին: Գայլերը քաղցից այնքան են մեզ մոտեցել, որ գոմ են ներխուժել՝ կոտրելով փակ դուռը՚, -ցավով պատմում է վրդովված ու զայրացած Գուրգենը: Համայնքապետը նշում է, որ համայնքի միջոցներից կարող են Գուրգեն Ենոքյանի կրած վնասի միայն մի մասը փոխհատուցել: 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More