ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 29 августа 2011 г.

ՍԵՎԱՆԻ ԱԿՈՐԴԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ARMENIAVISION-ԻՆ


ՀՀ անկախության տոնին ընդառաջ` <<Արմենիա>> հեռուստաընկերությունը իրականացնում է երգի մրցույթ, որի մասնակցելու են երգիչներ ՀՀ մարզերից, մայրաքաղաքից եւ Արցախից:
Կայացավ Գեղարքունիքի մարզի ներկայացուցչի ընտրությունը: Երաժշտական նախագծի երկրորդ փուլի տաս մասնակիցները իրենց կատարումներով ներկայացան մրցույթի հանձնաժողովին: Մասնակիցները, ովքեր ներկայացնում էին Գավառը, Սեւանը, Մարտունին եւ Վարդենիսը, հանդես եկան դասական ու ժողովրդական երգերի կատարումներով: Ըստ մրցույթի կանոնների` մասնակիցների տարիքային նվազագույն շեմը 16 տարեկանն էր: Գեղարքունիքի մարզի ամենակրտսեր մասնակիցը 17 տարեկան էր, ամենաավագը` 61: Մրցույթին մասնակցելու համար նախապես մարզերում հայտարարվել էր հայտագրում: Մրցույթն անցկացվում է երեք փուլով: Առաջին փուլում Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության նախաձեռնությամբ ընտրվել էին հայտատուներից լավագույն տաս մասնակիցները:
Ըստ նախագծի ներկայացուցիչ Հրաչ Քեշիշյանի` մասնակիցները ներկայացան դասական
, ժողովրդական, անհատական կատարումներով: Հանձնաժողովը հաղթող ճանաչեց Սեւանի <<Ակորդ>> ռոք խմբին, որը հանդես եկավ Առնո Բաբաջանյանի <<Սիրո կամուրջներ>> կատարումով: Իսկ 61 ամյա Արա Սարգսյանը, ով ներկայացնում էր Սեւանի տարածաշրջանը, խրախուսվեց մասնակցության համար եւ հրավիրվեց մասնակցելու ՙArmeniaVision՚ երաժշտական նախագծի գալա համերգին, որը կկայանա սեպտեմբերի 18-ին: Մարզային փուլում հաղթած ՙԱկորդ՚ խումբը կմասնակցի եզրափակիչ երրորդ փուլում, որտեղ անհրաժեշտ կլինի նաեւ ներկայանալ անհատական աշխատանքով:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More