ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 26 августа 2011 г.

ՊԱՀՊԱՆԵԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ


 Օգոստոսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի մոտ կայացած խորհրդակցությունը նվիրվեց այս տարվա փետրվարին ՀՀ կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզին հատկացված 1 միլիարդ 135 միլիոն դրամի շրջանակներում իրականացվող բազմաբնույթ շինարարական աշխատանքների ընթացքին:  Խորհրդակցությանը մասնակցում էին 20 կապալառու կազմակերպությունների ղեկավարներ, որոնք մարզպետարանի հետ կնքված պայմանագրերի համաձայն շինարարական աշխատանքներ են իրականացնում  35 օբյեկտներում: մարզպետ Նվեր Պողոսյանը նշեց, որ մարզպետարանի քաղաքաշինության վարչության կապիտալ շինարարության բաժնի կողմից կատարված դիտարկումները ցույց են տալիս, որ որոշ տեղերում խախտվել են շինարարության իրականացման ժամկետները, որոշ տեղերում առաջ են եկել շինարարության որակի հետ կապված խնդիրներ: Մարզպետն առաջարկեց շինարարներին՝  խստիվ պահպանել ինչպես շինարարության որակը, այնպես էլ պայմանագրով սահմանված ժամկետները, որոնք խախտելու դեպքում կապալառու կազմակերպությունները կենթարկվեն պատասխանատվության, իսկ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարեց՝ ուշադրության կենտրոնում պահել շինարարությունների որակն ու ընթացքը: Նվեր Պողոսյանի հավաստմամբ՝ այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից  Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար սպասվում են նոր հատկացումներ, պայմանով սակայն, որ ընթացքի մեջ գտնվող բոլոր շինարարությունները հանձնվեն  սահմանված ժամկետներում եւ որակով: 
  Ա© Զոհրաբյանի զեկուցմամբ՝ ներկա պահին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 1 միլիարդ 135 միլիոն դրամի շրջանակներում հիմնանորոգվող կամ կառուցվող օբյեկտներում պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարված են մոտ 30 տոկոսով:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More