ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 26 августа 2011 г.

ԸՆՏՐՎԵՑԻՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸԸՀ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ


 ՀՀ ՙԸնտրական օրենսգրքի՚ փոփոխված նոր տարբերակի համաձայն՝  Կենտրոնական ընտրական եւ ընտրատարծքային ընտրական հանձնաժողովներում պետք է ընդգրկվեն մասնագիտական  եւ աշխատանքային  բարձր որակավորում  եւ բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Այդ պահանջներին համապատասխան՝ օգոստոսի 15-ին ԿԸՀ նիստում Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23 եւ 24 ԸԸՀ-ներում նշանակվել են 7-ական անդամներ՝  նախօրոք ԿԸՀ ներկայացված հայտերի հիման վրա:  Օգոստոսի 16-ին ԿԸՀ կողմից նշանակված նիստերում թիվ 22, 23,24 ԸԸՀ նշանակված անդամները քվեարկությամբ ընտրել են ԸԸՀ նախագահներին, տեղակալներին եւ քարտուղարներին: Ինչպես տեղեկացրին  Գեղարքունիքի մարզի թիվ 22,23,24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից՝ թիվ 22 ԸԸՀ նախագահ է ընտրվել Ալբերտ Աղեկյանը, տեղակալ՝ Արմեն Հակոբյանը եւ քարտուղար՝ Ալեքսան Առաքելյանը: Թիվ 23 ԸԸՀ նախագահ է ընտրվել Կարեն Լեւոնյանը, տեղակալ՝ Արայիկ Հունանյանը, քարտուղար՝ Սամվել Աբրահամյանը: Թիվ 24 ԸԸՀ նախագահ է ընտրվել Սարո Ղազարյանը, տեղակալ՝ Արմեն Զոհրաբյանը, քարտուղար՝ Արտաշես  Խաչատրյանը: ԸԸՀ բոլոր անդամները եւ արդեն ընտրված նախագահները, տեղակալներն ու քարտուղարները նշանակված են ԿԸՀ նիստում, ունեն մասնագիտական եւ աշխատանքային հարուստ փորձ,մշտապես ընդգրկված են եղել ընտրատարածքային կամ տեղամասային հանձնաժողովների կազմերում:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More