ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 21 сентября 2011 г.

ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ


 ՀՀ անկախության 20- ամյակին ընդառաջ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն այսօր ընդունեց եւ ֆինանսական պարգեւատրման արժանացրեց Գեղարքունիքի մարզի զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Գավառի, Մարտունու, Սեւանի, Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջաններից ընտրվել էին 3-ական զոհված ազատամարտիկների ընտանիքներ: Այսօրվա ընդունելությանը ներկա էին 15 ազատամարտիկների այրիներ, մայրեր եւ հերոսացած հայրերի զավակներ:
«Մենք հպարտ ենք, որ այսօրվա մեր երկիրն ու հողը մաքրագործվել ու ազատագրվել է ձեր հարազատների նվիրումով ու քաջագործությամբ: Մենք գնահատում ենք նրանց արյան գինը»,- հերոսների հարազատներին դիմեց Նվեր Պողոսյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Գեղարքունիքի մարզից, ոգեկոչման եւ երախտիքի խոսքերին հաջորդեցին շնորհավորանքները: Այնուհետեւ մարզպետը զոհվածների հարազատներին հանձնեց 30 հազարական դրամ:
Ավարտին զոհվածների ընտանիքների համար կազմակերպվեց հյուրասիրություն:
Ինչպես տեղեկացրեց Վարդենիսի համայնքապետ Վոլոդյա Խլոյանը՝ տոնական օրվա շրջանակներում Վարդենիսի քաղաքապետարանի բյուջեից դրամական պարգեւներ կհատկացվեն Վարդենիս քաղաքի զոհված կամ վիրավոր ազատամարտիկների 30 ընտանիքների, մի շարք պետական աշխատողներ կստանան դրամական պարգեւներ:
Իսկ Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը տեղեկացրեց, որ գյուղապետարանի բյուջեից գյուղի երեք դպրոցներին հատկացվելու է 100 հազարական դրամ՝ սակավ ապահովված երեխաներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More