ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 16 декабря 2011 г.

ՇՄՈԼ ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ` ՇԱՆՈՅԱՆՆԵՐԻ ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ

Գավառ քաղաքի բնակիչներ Գրիշա Շանոյանի, նրա կին Նաիրա Գեւորգյանի եւ դուստր` մեկուկես տարեկան Հռիփսիմեի մահվան պատճառը շմոլ գազի արտահոսքն է: <<Գեղամա աշխարհի>> գլխավոր խմբագիր Խ. Խլղաթյանին տեղեկացրել է  «Գավառի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ տնօրեն Աշոտ Կարապետյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության նախնական տեղեկությունների համաձայն` շմոլ գազը բնակարան է արտահոսել գազի ջրատաքացուցիչի ծխնելույզից, որը ելք է ունեցել ոչ թե դեպի դուրս` բաց օդ, այլ` դեպի չօգտագործվող սենյակ, եւ տարածվել բնակարանով մեկ: Հարազատների եւ հարեւանների վկայությամբ ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի գիշերը: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Գավառի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More