ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 15 декабря 2011 г.

ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԱՐԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ


 Գեղարքունիք գյուղը տարածվում է  2510 հեկտարի  վրա, ուր ապրում են 2100 բնակիչ` 540 տնտեսությամբ: Այս տարվա ընթացքում Գեղարքունիքում գրանցվել է 31 ծնունդ, իսկ առաջին դասարան հաճախողների թիվը եղել է 26-ը: Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն է եւ անասնապահությունը: Մարզի շատ համայնքների պես այստեղ էլ գերակշռում է արտագնա սեզոնային աշխատանքը:
  Գյուղապետ Կարապետ Ասատրյանի վկայությամբ` վերջին տարիների ընթացքում  լուծվել է գյուղի խմելու ջրի հարցը:  Գյուղն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ` նախկին երկժամյա գրաֆիկի դիմաց: Կառուցվել է  8 կմ երկարությամբ խմելու ջրի արտաքին ցանց, որը սկիզբ է առնում Սպիտակասարից: Հիմնանորոգվել է 3 կմ երկարության  խմելու ջրի ներքին ցանց: Ջրամատակարարման ցանցի բարելավման համար կառուցվել են նոր կապտաժներ, որոնց կառուցման  ծրագրում գյուղը շուրջ 15 տոկոս ներդրում է ունեցել: 
 Ջրամատակարարման համակարգի սպասարկումն իրականացվում է համայնքի կողմից:   
Գեղարքունիքում այս տարի կատարվել է 6.5 կմ երկարության ոռոգման ցանցի կառուցում, որը ֆինանսավորվել է ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրով` ներդնելով 13 միլիոն դրամ: Ծրագրի արժեքի 15 տոկոսի չափով ներդրումներ է իրականացրել նաեւ համայնքապետարանը: Ոռոգման համակարգի կառուցմամբ գյուղում գրեթե ամբողջությամբ լուծվել է ոռոգման խնդիրը:  
 Գեղարքունիքը տարածաշրջանի առաջին համայնքներից է, ուր անցկացվել է գիշերային լուսավորության ցանց: Գերեզմանոց տանող ճանապարհը, որն անանցանելի էր դարձել հեղեղումներից, ասֆալտապատվել է պետբյուջեի եւ համայնքի միջոցներով:
ՙԳյուղատնտեսական բարեփոխումների ծրագրի՚ շրջանակներում գյուղի համար ձեռք է բերվել կոմբայն: Գյուղատնտեսությանն ու երկրագործությանը զարկ տալու նպատակով կառուցվել է դաշտամիջյան նոր ճանապարհ` փոխարինելով նախկին անանցանելի ճանապարհին: Այս աշխատանքներում համայնքի բյուջեից տրամադրվել է 2.5 միլիոն դրամ:
ՀՀ պետբյուջեի միջոցներով Գեղարքունիքում կառուցվել է կամուրջ` կապելով Ձորի թաղի երկու հատվածները: 
Գեղարքունիքի մանկապարտեզի բացն արդեն լրացնում է  նախադպրոցական խմբակը, որը տեղակայված է մշակույթի տանը, ուր այժմ հաճախում են 25 երեխա: Սաների համար անվճար հիմունքներով կազմակերպվում են չորսժամանոց պարապմունքներ` ուսուցանելով  գրել-կարդալ, ինչպես նաեւ նկարել եւ այլ հմտություններ: Նախակրթարանի աշխատակիցը վարձատրվում է համայնքապետարանի բյուջեից:
 Մշակույթի տանը գործում է նաեւ խաղասենյակ, որն ունի նաեւ մարզադահլիճ` բիլիարդի եւ թենիսի սեղաններով:
 Գյուղապետ Կ. Ասատրյանը համայնքի մասին խոսելիս նշեց նաեւ, որ համայնքապետարանի բյուջեից Գեղարքունիքի միջնակարգ դպրոցին տրամադրվել է 250 հազար դրամ` ձմեռային ծախսերին աջակցելու համար:    
 Երրորդ տարին անընդմեջ Գեղարքունիքը համայնքի բյուջեի տարեկան կատարողականը հասցնում է հարյուր տոկոսի:                                                                                                                                   
  Համայնքապետը Գեղարքունիքի հիմնախնդիրների մասին խոսելիս առանձնացրեց Գարեգին Նժդեհի անվան զառիթափ փողոցի հիմնանորոգումը: Դպրոցի շենքը, որը կառուցվել է 1972 թվականին, երբեւէ չի ենթարկվել հիմնանորոգման: Հիմնախնդիրների մեջ տեղ է գտել նաեւ Գեղարքունիք գետի ափերի ամրացումը: 2007թ. սելավների ժամանակ քանդվել են գետի պատերը: Գյուղի մշակույթի տունը եւս հիմնանորոգման կարիք ունի:
  2012 թ. իրականացվելիք ծրագրերի շարքում առաջնահերթ է մշակույթի տան տանիքի նորացումը: Նախատեսվել է 8 միլիոն դրամ հատկացնել տանիքի հիմնանորոգման եւ ներքին հարդարման ծրագրի համար: Մշակույթի տան կողքով է հոսում Գեղարքունիք գետը, որը վարարումների ժամանակ բարձրանում եւ քանդում է մշակույթի տան պատի հիմքերը: Գալիք տարում համայնքի բյուջեից կհատկացվի 3 միլիոն դրամ` գետի համար պատնեշ կառուցելու նպատակով: Նախատեսվում է իրականացնել գյուղի կենտրոնացված աղբահանություն, արդյունքում կմաքրվի նաեւ Գեղարքունիք գետը: Համայնքապետարանը ՙՎորլդ Վիժն՚ միջազգային կազմակերպության հետ ձեռք է բերել պայմանավորվածություն` մշակույթի տան երկրորդ հարկում մանկապարտեզ կառուցելու շուրջ: 
 Համայնքին աջակցելու գործում իրենց լուման ունեն նաեւ համայնքի բարերարները: Գործարար  Խաչիկ Առաքելյանի բարերարությամբ վերանորոգվել է Գեղարքունիքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Բարերարի եղբայրը` Ռաֆիկ Առաքելյանը, վերանորոգել է ծովափին գտնվող մատուռը: Գեղարքունիքցի Արայիկ Մարտիրոսյանի միջոցներով անցկացվել է լուսավորության ցանց, որը ձգվում է մինչեւ Գեղարքունիք գյուղի գերեզմանոց: Նույն բարերարը կառուցել է տաղավար, տեղադրել ցայտաղբյուր:
 Գեղարքունիքի գյուղապետ Կարապետ Ասատրյանը  համայնքի ղեկավարի պատասխանատու պաշտոնը ղեկավարում է արդեն 7 տարի: Այս տարվա նոյեմբերի 6-ին ՏԻՄ ընտրություններում երրորդ անգամ արդեն ընտրվել է գյուղապետ` լինելով եւ մնալով համայնքի ղեկավարի միակ թեկնածուն: ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ Կ. Ասատրյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրին:
  Գյուղապետ Կարապետ Ասատրյանի ղեկավարութթյամբ Գեղարքունիքը շարունակում է հաղթահարել խոչընդոտներն ու սոցիալական դժվարությունները` աշխատելու եւ արարելու հետագա պատրաստակամությամբ:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More