Ապրիլի 6-ին Երեւանում կազմակերպվեց միջազգային համաժողով` ՙԲարձրագույն ուսումնական հաստատություններում թափանցիկության եւ արդարության ավելացում՚ թեմայով: Այն կազմակերպվել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ՙՀակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի՚, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ:
Համաժողովին մասնակցեցին պետական մարմինների, համալսարանների, քաղաքացիական հասարակության, առեւտրային ընկերակցությունների, միջազգային կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Համաժողովին ներկա էին Ռումինիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղրղզստանի գերատեսչական կառույցների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:
Համաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել նաեւ Գավառի պետական համալսարանը:
Ներկայացնելով Գավառի պետական համալսարանի հակակոռուպցիոն ռազմավարությունը` ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ բուհում ձեռնարկվում են համալիր եւ շարունակական միջոցներ՝ կոռուպցիոն երեւույթների կանխման, ազնիվ, արդար ու թափանցիկ կրթական միջավայրի ապահովման համար: Համալսարանն աշխատում է օրինականության, սոցիալական արդարության, թափանցիկության, ինչպես նաեւ կրթություն առանց կոռուպցիայի եւ կրթությունն ընդդեմ կոռուպցիայի սկզբունքներով:
Կրթական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի արտասահմանյան փորձը եւ քաղված դասերը ներկայացրեցին Ռումինիայից, Ղրղզստանից, Ուկրաինայից, Վրաստանից հրավիրված միջազգային փորձագետները:
Համաժողովի նախաձեռնողները կարեւորեցին ու բարձր գնահատական տվեցին Գավառի պետական համալսարանի հակակոռուպցիոն ռազմավարական գործունեությանը:
ԳՊՀ լրատվական ծառայություն
0 comments:
Отправить комментарий