Այս տարվա մարտ ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 175 երեխա: Ինչպես ՙԳեղամա աշխարհին՚ տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնում՝ մարտ ամսին Գավառում ծնվել է 37, Սեւանում` 28, Մարտունիում` 68, Վարդենիսում` 36 եւ Ճամբարակում` 6 երեխա: Նախորդ ամսվա համեմատ մարտին ծնունդների թիվը նվազել է 7-ով: Գավառում փետրվարի համեմատ ավել է ծնվել 17, իսկ Սեւանում պակաս է ծնվել 14 երեխա: Փետրվարի համեմատ մարտին տասով նվազել է նաեւ Մարտունու տարածաշրջանում ծնված երեխաների թիվը: Վարդենիսում մարտ ամսին 2 երեխա ավել է ծնվել նախորդ ամսվա համեմատ, նույնքան էլ պակաս է Ճամբարակում ծնված նորածինների քանակը:
2011 թվականի առաջին եռամսյակում Գեղարքունիքի մարզում ծնված երեխաների թիվը 607-ն է, իսկ 2010 թվականին հունվար, փետվար եւ մարտ ամիսներին մարզի 5 տարածքներում ծնվել է 695 երեխա:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий