ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությունում գնահատվել են մարզի 2010 թվականի զբոսաշրջության ծավալները: Ինչպես տեղեկացրեց Վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը` 2010 թվականինին զբոսաշրջության ոլորտում Գեղարքունիքի մարզը մոտավոր գնահատումներով ունեցել է 12 միլիարդ 552 միլիոն դրամի եկամուտ նախորդ տարվա 10 միլիարդ 880 միլիոն 880 հազար դրամի դիմաց:
Նույն աղբյուրի համաձայն` 2010 թվականին Սեւանի ափին են հանգստացել 20 հազար զբոսաշրջիկներ: Օտարերկրացիները, բացի Սեւանա լճի ափին հանգստանալը. մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ Գեղարքունիքի մարզի պատմամշակութային կոթողների նկատմամբ: Սակայն զբոսաշրջությունը մարզի տարածքում ակտիվ դրսեւորումներ է ունենում միայն ամռան ամիսների ընթացքում: Օտարերկրյա զբոսաշրջիկների նկատելի մասը եղել են պարսիկներ, ռուսներ, ուկրաինացիներ, բելոռուսներ, վրացիներ, ֆրանսիացիներ: Գյուղական տուրիզմը շարունակել է զարգացում ապրել Շորժա, Փամբակ, Հայրավանք Արտդանիշ, Գեղամասար, Դարանակ, Արեգունի, Ավազան, Լճափ, Ծովազարդ, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծափաթաղ, Դրախտիկ համայնքներում:
Վարսիկ Չիչոյան
0 comments:
Отправить комментарий