Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում ապրիլի առաջին օրվանից ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի ֆինանսավորմամբ սկսվել եւ ընթանում են երրորդ կարգի ոռոգման ջրանցքի շինարարական աշխատանքները: Մասրիկ գետից սկիզբ առնող եւ բետոնյա կիսախողովակներով կառուցվող ջրանցքի երկարությունը կազմելու է 960 մետր: Մոտ 30 լիտր վայրկյան հզորություն ունեցող ջրանցքը ոռոգման ջրով է ապահովելու մոտ 100 հեկտար տնամերձ հողամասեր եւ դաշտամիջյան վարելահողեր: Շինարարական աշխատանքներն իրականացնում է ՙԱշտարակշին՚ ընկերությունը: Մեծ Մասրիկից ջրանցքի շինարարությունում ընդգրկվել է յոթ բանվոր: Շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն ոռոգման շրջանի ընթացքում` հուլիս-օգոստոս ամիսներին: Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգելի կդառնան մոտ 100 գյուղացիական տնտեսությունների տնամերձեր եւ վարելահողեր: Սրանով Մեծ Մասրիկի 2680 հեկտար վարելահողերից ոռոգելի հողատարածքները կկազմեն ավելի քան 1100 հեկտար: Անցած աշնանը այստեղ կատարվել է մոտ 700 հեկտար աշնանացան ցորենի ցանք: Եվս 700 հեկտար կազմել են բազմամյա խոտաբույսերի` առվույտի եւ կորնգանի ցանքերը: Համայնքի ղեկավարի կանխատեսմամբ`մոտ 400 հեկտար կկազմեն գարնանացան գարու եւ 150 հեկտար` կարտոֆիլի ցանքերը:
0 comments:
Отправить комментарий