Մայիսի 9-ը մեր հայրենիքին բազում քաջորդիներ պարգեւած Վարդենիկում նշվեց առանձնակի շուքով: Օրվա սկզբում սկսվեց երթը դեպի Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան հերոսամարտի զոհերի պատվին կառուցված հուշարձան: Համայնքը այդ օրը հավաքվել էր՝ տոնելու Հաղթանակների օրը, շնորհավորելու եւ ոգեկոչելու հայրենիքի ազատագրման գործում իրենց ներդրումն ունեցած արիներին, հիշատակելու ընկածների պայծառ անունները:
Համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի հրավերով մայրաքաղաքից երգիչներ ու երաժշտախումբ էր հրավիրվել՝ տոնական օրը երգ-երաժշտությամբ լցնելու համար: Համերգը նախ սկսվեց զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի տարածքում, ապա շարունակվեց Վարդենիկի մշակույթի տանը:
Համայնքի միջոցներից տրամադրվեցին խրախուսական պարգեւներ օրվա հերոսներին: Հայրենական մեծ պատերազմի մասնակից 6 վետերան արժանացան 25 հազարական դրամ, Արցախյան ազատամարտում զոհված 15 զինվորների ընտանիքները, Արցախյան գոյամարտերում վիրավորված եւ հաշմանդամ դարձած երկու ազատամարտիկները` 20 հազարական դրամ պարգեւի: Իսկ Հայրենական մեծ պատերազմին զինվորագրված, սակայն ռազմի դաշտից չվերադարձած 7 զինվորի ընտանիքներին համայնքապետը հատկացրեց 20 հազարական դրամ: Խրախուսվեց նաեւ Վարդենիկում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանը կերտած վարպետը:
Այնուհետեւ Վարդենիկի մշակույթի պալատում շուրջ 200 հյուրի համար կազմակերպվեց ճաշկերույթը:
Ա. Պողոսյան
0 comments:
Отправить комментарий