Արծրուն Ղարիբյան |
Վարդան Պողոսյան |
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ, Ակունք, Ծովասար եւ Աղբերք համայնքներում հունիս ամսին կայանալու են համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ավետիք Գասպարյանը` Գեղհովիտ համայնքում առաջադրվել էր 3 թեկնածու` գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Վարդան Պողոսյանը, անկուսակցականներ Նահապետ Գեւորգյանը եւ Թաթուլ Գրիգորյանը: Ակունք համայնքում նույնպես առաջադրվել էր 3 թեկնածու` գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Արծրուն Ղարիբյանը, անկուսակցական Կամո Պողոսյանը եւ ԲՀԿ անդամ Ստեփան Ղազարյանը: Ծովասար համայնքում իր թեկնածությունն է առաջադրել միայն գործող համայնքապետ, ԲՀԿ ներկայացուցիչ Արտաշես Մխիթարյանը:
Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վարդան Նիկողոսյանի տեղեկացմամբ` Աղբերք համայնքում նույնպես առաջադրվել է մեկ թեկնածու` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արթուր Երիցյանը:
Հունիսի 12-ին համայնքի ղեկավարի ընտրությունները կայացան Ակունք եւ Գեղհովիտ համայնքներում: Թիվ 23 ԸԸՀ նախագահի տեղակալի հաղորդած նախնական տվյալների համաձայն Ակունքում 2968 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1838 ընտրող, որոնցից 970-ը քվեարկել են գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արծրուն Ղարիբյանի, 740-ը՝ ԲՀԿ անդամ Ստեփան Ղազարյանի եւ 68-ը՝ անկուսակցական Կամո Պողոսյանի օգտին:
Գեղհովիտում 4392 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 2727 ընտրող, որոնցից 1772-ը ձայնը տվել են գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Վարդան Պողոսյանի, 708-ը՝ անկուսակցական Թաթուլ Գրիգորյանի եւ 199-ը՝ անկուսակցական Նահապետ Գեւորգյանի օգտին: Ընտրություններն անցել են առանց խախտումների կամ միջադեպերի:
0 comments:
Отправить комментарий