Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքից բռնագաղթված եւ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում վերաբնակված Օսիպյանների գերդաստանը սպասումների մեջ էր: Սպասում էին երկվորյակ աղջիկների ծնվելուն: Բայց, մահվան վտանգ կախվեց մոր եւ երեխաների գլխին: Այդ օրհասական պահին ծննդկանին եւ երեխաներին փրկության ձեռք մեկնեց Վարդենիսի տարածաշրջանային Կլինիկական հիվանդանոցի տնօրեն Բագրատ Հայկի Ոսկանյանը, ով իր հմտությամբ ու սրտացավությամբ փրկեց եւ Քրիստինե Օսիպյանի եւ նրա փոքրիկ դստրիկների` Արմինեի եւ Նարինեի կյանքը, որոնց տանը, բոլորի հետ միասին, սպասում էին ավագ քույրերը:
Օսիպյանները հայտնում են իրենց երախտագիտությունը եւ շնորհակալությունը բժիշկ Բագրատ Ոսկանյանին եւ ծննդաբերական բաժանմունքի ողջ անձնակազմին՝ ցուցաբերած բարեխիղճ ու սրտացավ աշխատանքի համար:
0 comments:
Отправить комментарий